Հուլիսի 7-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել, որ Հ-27 միջհամայնքային ավտոճանապարհին` Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Միցուբիշի Պաջեռո»-ն բախվել է «Դայվու» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Միցուբիշի Պաջեռոն» ընկել է գետը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի Իո» մակնիշի 34 DV 986 (վարորդ` Մ. Հ.) և «Դայվու» մակնիշի 077 LD 61 (վարորդ` Տ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Միցուբիշի Իո»-ն ընկել է Մարմարիկ գետը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1992 թ. ծնված Մ. Հ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել: Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով «Միցուբիշի Իո» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել գետից:
«Միցուբիշին» ընկել է գետը
Հուլիսի 7-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել, որ Հ-27 միջհամայնքային ավտոճանապարհին` Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Միցուբիշի Պաջեռո»-ն բախվել է «Դայվու» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Միցուբիշի Պաջեռոն» ընկել է գետը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի Իո» մակնիշի 34 DV 986 (վարորդ` Մ. Հ.) և «Դայվու» մակնիշի 077 LD 61 (վարորդ` Տ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Միցուբիշի Իո»-ն ընկել է Մարմարիկ գետը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1992 թ. ծնված Մ. Հ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով «Միցուբիշի Իո» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել գետից: