Լրահոս

07.07.2014 11:31


Ինքնասպանության փորձ Նոր Նորքի 7-րդ զանգվածում

Ինքնասպանության փորձ Նոր Նորքի 7-րդ զանգվածում

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 6-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին, գազի հոտ է զգացվում (բնակիչը ներսում է). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով, ներսում է եղել 38-ամյա Գ. Տ.-ն, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը