Մ. Հակոբյան. «Ազգաբնակչության առողջության վրա ավելի շատ ազդում են ներկրված ապրանքները»
Այսօրվա ասուլիսին ՀՀ սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը և փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը նշել են, որ վստահելի շուկա չունենք, սակայն ասել, որ չունենք նորմալ շուկա, նույնպես սխալ կլինի։
«Ազգաբնակչության առողջության վրա ավելի շատ ազդում են ներկրված ապրանքները, որոնցում շատ են կոնսերվանտները: Շատ դեպքերում գալիս են կրկնաժամկետով ապրանքներ. մի ժամկետ արտասահմանում են դնում, մի բան էլ մերոնք են ավելացնում», – ասել է Մելիտա Հակոբյանը՝ հավելելով, որ ունենք քաղաքակիրթ սպառողի խնդիր. անգամ նրանք, ովքեր տեղյակ են իրենց իրավունքներից, չեն բողոքում, ամաչում են։
Միլետա Արիստակեսյանն էլ հստակեցրել է, որ երշիկները՝ մակնշված 20–օրյա ժամկետով, պիտանի են միայն փաթեթավորման առկայության պարագայում, իսկ կտրելուց հետո՝ 72 ժամ։ Ինչ վերաբերում է երկարաժամկետ յոգուրտներին, նա նշել է, որ դրանցից ոչ վնաս կա, ոչ էլ օգուտ. «Տեղական արտադրության յոգուրտներն ավելի օգտակար են, քանի որ նրանցում պահպանվում են կենդանի բակտերիաները»,–ասել է Միլետա Արիստակեսյանը՝ հորդորելով գնել տեղական արտադրության ապրանքներ։

7or.am