Լրահոս

07.07.2014 14:22


Հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած Իրանի քաղաքացու դին

Հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած Իրանի քաղաքացու դին

Հուլիսի 7-ին՝ ժամը 06.32-ին և 06.34-ին դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը Մ. Ֆ.-ի որոնողական աշխատանքները սկսելու համար:
Հրշեջ-փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել Մ. Ֆ.-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներից:

***

Հուլիսի 6-ին՝ ժամը 21.12-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան 21 հասցեում գտնվող «Նաիրի» բժշկական կենտրոնի մոտակայքում մոտ 30 տ. տղամարդ ընկել է Հրազդան գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը` ջրասուզակով:

Պարզվել է, որ անհայտ կորածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի` 1984 թ. ծնված Մ. Ֆ.-ն է:
Ժամը 23.55-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն հուլիսի 7-ի առավոտյան:

Այս խորագրի վերջին նյութերը