Լրահոս

03.09.2009 17:22


ԱԺ նախագահը մասնակցել է Եվրոպայում ընտրական գործընթացների քննարկմանը

ԱԺ նախագահը մասնակցել է Եվրոպայում ընտրական գործընթացների քննարկմանը

Սեպտեմբերի 3-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության (ԵԸԻԸ) կազմակերպած համաժողովին:

Հ. Աբրահամյանը ելույթ է ունեցել համաժողովի բացման պաշտոնական արարողության ընթացքում:

«Ոչ ոք չի ցանկանում պարտություն կրել ընտրություններում: Քաղաքական պայքարում պարտվելու դեպքում շատերի մոտ մեծ է լինում գայթակղությունը վիճարկել այդ ընտրությունների արդյունքները: Հենց այդ պատճառով է, որ բոլոր ժողովրդավարական երկրները եկել են այդ հարցերն անկախ դատական իշխանության միջոցով կարգավորելու լուծմանը: Չի կարող լինել երկու ճշմարտություն, հատկապես այն ժամանակ, երբ խոսքը սուր քաղաքական մրցակցության մասին է: Եվ այդ պայմաններում միայն անկախ և ուժեղ դատական իշխանությունն է այն մարմինը, որը կարող է տալ վերջնական ու անբեկանելի եզրակացություն մրցակցող քաղաքական ուժերի հակասությունների վերաբերյալ,- ասել է Հ. Աբրահամյանը՝ ավելացնելով,- ընտրությունները բարդ գործընթաց են, որի մեջ ներգրավված են ոչ միայն մեր քաղաքացիները՝ ամբողջ հասարակությունը, այլև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքական կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները: Այդ իսկ պատճառով, ժողովրդավարական կառավարման համակարգի կայացման համար խիստ կարեւորում եմ քաղաքացիական հասարակության իրական կայացումը»:

 

Այս խորագրի վերջին նյութերը