Լրահոս

07.07.2014 18:05


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 4-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 11 դեպքից` 9-ը, ապօրինի ծառահատման` 2, յուրացման, մաքսանենգության և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 4 և գողության 1 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 43-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը