Լրահոս

07.07.2014 16:11


Աշտարակում օձը մտել էր դասասենյակ

Աշտարակում օձը մտել էր դասասենյակ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 10.08-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Վազգեն Պետրոսյանի» անվան դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շամհար տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը