ԲՀԿ-ն միացավ Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների դաշինքին
«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հուլիսի 3-ին ԲՀԿ-ն անդամակցել է «Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների դաշինքին»: Դեռևս նախորդ շաբաթվա վերջին ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ն դուրս է եկել Եվրոպայի լիբերալ դեմոկատների խմբակցությունից և անդամակցել է պահպանողականների խմբակցությանը: Մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված եղել իրենց կուսակցության քաղաքական և գաղափարախոսական փոփոխությունը` լիբերալ-դեմոկրատիայից դեպի պահպանողականություն, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել: ԲՀԿ-ն չի անդամակցել Եվրոպայի լիբերալ դեմոկրատական կուսակցությանը, մենք ընդամենը եղել են այդ կուսակցության ԵԽ ԽՎ խմբակցության կազմում: Իսկ հուլիսի 3-ից անդամակցում ենք «Պահպանողականների և բարեփոխիչների դաշինք» կուսակցությանը»: ԲՀԿ-ի և ECR (Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների դաշինք) միջև բանակցությունները սկսվել էին դեռևս նախորդ տարի, երբ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այցելել էին Ստրասբուրգ և բանակցել այդ կուսակցությանը միանալու շուրջ: Կարելի է եզրակացնել, որ ԲՀԿ-ի և «Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների դաշինքի» բանակցությունները հաջողվել են և համաձայնություն է ձեռք բերվել ԲՀԿ-ի՝ այդ կուսակցությանն անդամակցելու վերաբերյալ: Հայաստանի խորհրդարանում ներկայացված 6 խմբակցություններից ԲՀԿ-ն միակն էր, որ չէր անդամակցում եվրոպական կուսակցություններից որևէ մեկին: Մանրամասները՝ 168.am–ում։
ԲՀԿ-ն միացավ Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների դաշինքին
«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հուլիսի 3-ին ԲՀԿ-ն անդամակցել է «Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների դաշինքին»: Դեռևս նախորդ շաբաթվա վերջին ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ն դուրս է եկել Եվրոպայի լիբերալ դեմոկատների խմբակցությունից և անդամակցել է պահպանողականների խմբակցությանը: Մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված եղել իրենց կուսակցության քաղաքական և գաղափարախոսական փոփոխությունը` լիբերալ-դեմոկրատիայից դեպի պահպանողականություն, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել: ԲՀԿ-ն չի անդամակցել Եվրոպայի լիբերալ դեմոկրատական կուսակցությանը, մենք ընդամենը եղել են այդ կուսակցության ԵԽ ԽՎ խմբակցության կազմում: Իսկ հուլիսի 3-ից անդամակցում ենք «Պահպանողականների և բարեփոխիչների դաշինք» կուսակցությանը»: ԲՀԿ-ի և ECR (Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների դաշինք) միջև բանակցությունները սկսվել էին դեռևս նախորդ տարի, երբ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այցելել էին Ստրասբուրգ և բանակցել այդ կուսակցությանը միանալու շուրջ: Կարելի է եզրակացնել, որ ԲՀԿ-ի և «Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների դաշինքի» բանակցությունները հաջողվել են և համաձայնություն է ձեռք բերվել ԲՀԿ-ի՝ այդ կուսակցությանն անդամակցելու վերաբերյալ: Հայաստանի խորհրդարանում ներկայացված 6 խմբակցություններից ԲՀԿ-ն միակն էր, որ չէր անդամակցում եվրոպական կուսակցություններից որևէ մեկին:
Մանրամասները՝ 168.am–ում։