ՀՀ Առաջնությունների և գավաթի խաղարկության վիճակահանությունը հետաձգվել է
Արդեն տեղեկացրել էինք, որ հուլիսի 9-ին պետք է կայանար ՀՀ Բարձրագույն ու Առաջին խմբերի և Գավաթի խաղարկության վիճակահանությունը, սակայն ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնից ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրին, որ վիճակահանությունը հետաձգվում է տեխնիկական պատճառներով: Վիճակահանության նոր ժամկետների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
ՀՀ Առաջնությունների և գավաթի խաղարկության վիճակահանությունը հետաձգվել է