Լրահոս

07.07.2014 19:25


Կոսովոն կարող է «Հարավային հոսքով» գազ ստանալ

Կոսովոն կարող է «Հարավային հոսքով» գազ ստանալ

Ռուսական գազը, որը պետք է, ինչպես սպասվում է, 2015–ին գնա Եվրոպա «Հարավային հոսքով», կարող է հասնել Կոսովո։ Այս մասին տարածվել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի՝ Ռուսաստան այցից հետո։

«Ուսումնասիրվում է գազատարի՝ Սերբիա–Կոսովո սահմանագծին հասցնելու հարցը»,–հաղորդվում է փաստաթղթում։ Բացի այդ, Սերբիայի տարածքում նախատեսվում է երկու ճյուղ ստեղծել՝ Սերբիայի Հանրապետության և Խորվաթիայի։ Դիտարկվում է նաև Մակեդոնիան։

Սերբիայի ղեկավարությունն աջակցել է գաղափարին՝ ձգտելով երկրին տալ տարածաշրջանային էներգետիկ հանգույցի կարգավիճակ։

Տեղեկացնում է «ՌԻա Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը