Լրահոս

08.07.2014 10:31


Էդվարդ Նալբանդյանի տեղակալների ֆինանսական կարողությունները

Էդվարդ Նալբանդյանի տեղակալների ֆինանսական կարողությունները

«Սկսենք Նալբանդյանի տեղակալ Շավարշ Քոչարյանից: Նա հարկային տարվա սկզբում ունեցել է 700 հազար դրամ, որը, տարվա վերջին ավելանալով, դարձել էր 1 մլն 100 հազար դրամ: Բացի այդ՝ Շ. Քոչարյանն ունի նաև 900 եվրո: Մեկ տարվա ընթացքում նա կարողացել է 5 մլն դրամից ավելի գումար վաստակել:

Մյուս տեղակալ Կարեն Նազարյանն ունի 5000 եվրո և 60 հազար դոլար: Գույքի հետ կապված ոչ մի տվյալ նա չի ներկայացրել:

ԱԳ նախարարի մեկ այլ տեղակալ՝ Սերգեյ Մանասարյանը, ոչ մի դրամական միջոց, առավել ևս՝ որևէ տեսակի գույք չի ներկայացրել: Իսկ մեկ տարվա ընթացքում նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը:

Նալբանդյանի չորրորդ տեղակալը՝ Աշոտ Հովակիմյանը, ունի 4914 եվրո, 1.940.800 դրամ և 100 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում նա կարողացել է 7 մլն դրամից ավելի գումար վաստակել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը