Նաիրա Զոհրաբյան. «Քառյակը աշխատանքային գործընթացի մեջ է»
Ինչո՞վ է զբաղված քառյակն այս օրերին, և արդյոք ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի պասիվությունը կտևի՞ մինչև աշուն` առանց ակտիվ քաղաքական դրսևորումների արտահայտման: Արձագանքելով Panorama.am-ի այս հարցին՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քառյակն աշխատանքային գործընթացի մեջ է, ու թեև իրենց ներկայացրած 12-կետանոց պահանջներում ձևակերպումներն ու ժամկետները հստակ նշված են, «բայց դա չի նշանակում, որ քառյակն այս ընթացքում պասիվ է լինելու ու, առավել ևս, չի արձագանքելու հանրային հնչեղություն ունեցող որևէ խնդրի»: «Այնպես որ, քառյակի պասիվության կամ քառյակի վախճանի մասին խոսակցությունները, որոնք ուղղորդվում են կոնկրետ մեկ կենտրոնից՝ խիստ նպատակների համար, իրականությանը չեն համապատասխանում»,- հավաստիացրեց նա: Հետաքրքրվեցինք, թե ինչպես է մեկնաբանում ԱՄՆ-ից վերադարձած «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ քառյակի գործունեության վերաբերյալ հոռետեսական կանխատեսումներին. «Ես քանիցս ասել եմ և հարկ եմ համարում ևս մեկ անգամ կրկնել՝ կան պերսոնաժներ, որոնց հայտարարություններին, մեկնաբանություններին ու տեսակետներին ես չեմ անդրադառնում և առաջիկայում ևս չեմ պատրաստվում անդրադառնալ: Նման շրջանակի մեջ է մտնում նաև նշված տիկինը»:
Նաիրա Զոհրաբյան. «Քառյակը աշխատանքային գործընթացի մեջ է»
Ինչո՞վ է զբաղված քառյակն այս օրերին, և արդյոք ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի պասիվությունը կտևի՞ մինչև աշուն` առանց ակտիվ քաղաքական դրսևորումների արտահայտման: Արձագանքելով Panorama.am-ի այս հարցին՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քառյակն աշխատանքային գործընթացի մեջ է, ու թեև իրենց ներկայացրած 12-կետանոց պահանջներում ձևակերպումներն ու ժամկետները հստակ նշված են, «բայց դա չի նշանակում, որ քառյակն այս ընթացքում պասիվ է լինելու ու, առավել ևս, չի արձագանքելու հանրային հնչեղություն ունեցող որևէ խնդրի»:
«Այնպես որ, քառյակի պասիվության կամ քառյակի վախճանի մասին խոսակցությունները, որոնք ուղղորդվում են կոնկրետ մեկ կենտրոնից՝ խիստ նպատակների համար, իրականությանը չեն համապատասխանում»,- հավաստիացրեց նա:
Հետաքրքրվեցինք, թե ինչպես է մեկնաբանում ԱՄՆ-ից վերադարձած «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ քառյակի գործունեության վերաբերյալ հոռետեսական կանխատեսումներին. «Ես քանիցս ասել եմ և հարկ եմ համարում ևս մեկ անգամ կրկնել՝ կան պերսոնաժներ, որոնց հայտարարություններին, մեկնաբանություններին ու տեսակետներին ես չեմ անդրադառնում և առաջիկայում ևս չեմ պատրաստվում անդրադառնալ: Նման շրջանակի մեջ է մտնում նաև նշված տիկինը»:
Մանրամասները՝ Panorama.am–ում։