«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, թե իշխանության վերին էշելոններում ավելի զգաստ են, բայց «միջին օղակներում բորենիների համաստեղություն է ձևավորվում»:
«ՉԻ». «Իշխանության վերին էշելոններում, իհարկե, զգաստ են: Այնքան զգաստ են, որ չեն նկատում, թե ինչպես են միջին օղակներում ձևավորվում բորենիները: Իսկ անձամբ Գագիկ Հարությունյանը, հասկանալի է, դրա հետ կապ չունի:
«Բորենիների համաստեղությունը» կեղծում է ընտրությունները, ահաբեկում մարդկանց, մարդիկ դուրս են գալիս բողոքի, քաղաքական ուժերը դիմում են ՍԴ, իսկ ինքը դուրս է գալիս և երջանիկ ժպիտով ազդարարում՝ ամեն ինչ նորմալ է, էական խախտումներ չեն եղել, գնացե՛ք տուն: Բա իհարկե, բորենիներ են, մեկ էլ տեսար՝ կծեցին: Կարևորը, որ ինքը՝ որպես «վերին էշելոնի» ներկայացուցիչ, զգաստ լինի: Ավելի ճիշտ՝ շարքային զինվորի պես զգաստ կանգնած:
«Գագիկ Հարությունյանը՝ բորենիների տիրակալ»