Երեկ 87 տարեկան հասակում մահացավ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն: Նրան իրավամբ համարում էին նախկին ԽՍՀՄ-ի կենդանի լեգենդ, ով մարմնավորում էր նախկին կայսրությունը: Զարմանալի զուգադիպությամբ Շևարդնաձեի մահը համընկավ ՀՀ Արմավիրի մարզում ընթացող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային հանդիպման հետ:
Առաջին հայացքից կարող է անհեթեթ ու անտրամաբանական թվալ այս զուգահեռի անցկացումը: Բայց միայն առաջին հայացքից: Իրականում Հայաստանի այսօրվա իշխանությունները նախկին կոմունիստական վարք ու բարքի ամենաուղիղ կրողներն են, ովքեր 21-րդ դարում զբաղված են ամենաէժան, ամենապրիմիտիվ պոպուլիզմով, պրոպագանդա-ագիտացիայով, որ անգամ լճացման տարիներին իրեն թույլ չէր տա քաղբյուրոյի ծերակույտը:
Ու զավեշտալին այն է, որ նրանք հավատում են, թե վարչական միջոցներով «բերման ենթարկվածներին» հետաքրքրում է սահմանադրական բարեփոխումների հարցը։
Նկատենք, որ Գագիկ Հարությունյանն իշխանության կազմում էր, երբ սովետական կարգերին հրաժեշտ տվեցին Հայաստանում, ու, պարզվում է, նրա՝ ՍԴ նախագահության օրոք էլ կրկին հարություն առան դրանք:
«Սովետը մահացավ և հարյավ Հայաստանում»

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը