Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում կեսգիշերին հանդիպելու են Բրազիլիան ու Գերմանիան։ Դա առաջին կիսաեզրափակիչն է։
Հանդիպելու են ֆուտբոլային տարբեր դպրոցների ներկայացուցիչներ, ֆուտբոլային տարբեր փիլիսոփայությունների կրողներ։
Տարբեր են նաև Բրազիլիայի ու Գերմանիայի երկրպագուների նախասիրություններն ամբողջ աշխարհում։ Դրանք տարբեր «կոդերի» կրող բանակներ են և ֆուտբոլին նայում են տարբեր «ակնոցներով»։
Բայց աշխարհում կա ֆուտբոլի երկրպագու, ով միաժամանակ և՛ Բրազիլիայի, և՛ Գերմանիայի ֆուտբոլային դպրոցների կողմնակից է։ Դա Սերժ Սարգսյանն է։
«Իմ համակրանքը մշտապես եղել է բրազիլական ու գերմանական ֆուտբոլի կողմը»,– հայտարարել էր Սերժ Սարգսյանը՝ հյուրընկալվելով Հ1–ին։
Կեսգիշերին, փաստորեն, Սերժ Սարգսյանիֆուտբոլային«և, և»–ը «խփելու»է, և նա տվայտանքների մեջ է հայտնվելու, քանզի կիսաեզրափակչին հետևելու է երկատված վիճակում։ Երբ հարձակվելու է Գերմանիան, Սերժն ուզենալու է, որ նրանք գոլ խփեն, բայց միևնույն ժամանակ «բալետ» է անելու Դավիթ Լուիսին, որպեսզի վերջինս կարողանա խափանել գերմանացիների գրոհը։
Նույն հոգեվիճակում է լինելու Սերժը նաև այն պահին, երբ հարձակվելու են բրազիլացիները, և պաշտպանվելու են գերմանացիները՝ Հենրիխ Մխիթարյանի ակումբակից Հյումելսի գլխավորությամբ։ Եվ այդպես ամբողջ խաղի ընթացքում։
Սերժ Սարգսյանն իր «և, և» վիճակից, թերևս, կկարողանա դուրս գալ միայն հետևյալ տարբերակով՝ մի խաղակես նա կարող է Բրազիլիայի կողմից լինել, իսկ հաջորդ խաղակեսին՝ Գերմանիայի։ Բայց կրկին ծանր վիճակ կլինի, եթե հանկարծ լրացուցիչ ժամանակ պահանջվի հաղթողին որոշելու համար։ Սերժ Սարգսյանը ստիպված կլինի դիմել վիճակահանությանը՝ «ղուշ, գիր» գցելով։
Դե, իսկ եթե գործը հասնի հետխաղյա 11–մետրանոցներին, ապա Սերժի «և, և»–ը վերջնականապես «կխփի», ու նա կրկին Մաքսային միություն մտնելու որոշման պես մի բան պետք է մոգոնի, որպեսզի կարողանա տակից դուրս գալ։
Թե ինչ կլինի իրականում, կիմանանք Չիլիից և Ուրուգվայից ուղարկվող «խաբրիկներից»։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Գերատեսչական ժպիտով օժտված Նվեր Մնացականյանին հյուրընկավելու ժամանակ Սերժ Սարգսյանը նաև նշել էր, որ չնայած ինքը բրազիլական ու գերմանական ֆուտբոլի «բալեշչիկ» է՝ բայց կուզենա, որպեսզի Գերմանիան դառնա աշխարհի չեմպիոն, որպեսզի հետո կարողանանք ասել, որ մերոնք խոշոր հաշվով պարտություն կրեցին աշխարհի չեմպիոնից։
Դա նշանակում է, որ կեսգիշերային խաղում Սերժի «և, և»–ում գերակայողն, ամենայն հավանականությամբ, լինելու է գերմանական «և»–ը։ Բացի այդ, գերմանական ֆուտբոլն ավելի հոգեհարազատ պետք է որ լինի Սերժին, քանզի ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը նրա գաղափարակից ընկեր Ռուբեն Հայրապետյանն է, ով անուղղակի առնչություն ունի գերմանացիների հետ։
Սերժ Սարգսյանի ֆուտբոլային «և, և»–ը «խփելու» է
Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում կեսգիշերին հանդիպելու են Բրազիլիան ու Գերմանիան։ Դա առաջին կիսաեզրափակիչն է։
Հանդիպելու են ֆուտբոլային տարբեր դպրոցների ներկայացուցիչներ, ֆուտբոլային տարբեր փիլիսոփայությունների կրողներ։
Տարբեր են նաև Բրազիլիայի ու Գերմանիայի երկրպագուների նախասիրություններն ամբողջ աշխարհում։ Դրանք տարբեր «կոդերի» կրող բանակներ են և ֆուտբոլին նայում են տարբեր «ակնոցներով»։
Բայց աշխարհում կա ֆուտբոլի երկրպագու, ով միաժամանակ և՛ Բրազիլիայի, և՛ Գերմանիայի ֆուտբոլային դպրոցների կողմնակից է։ Դա Սերժ Սարգսյանն է։
«Իմ համակրանքը մշտապես եղել է բրազիլական ու գերմանական ֆուտբոլի կողմը»,– հայտարարել էր Սերժ Սարգսյանը՝ հյուրընկալվելով Հ1–ին։
Կեսգիշերին, փաստորեն, Սերժ Սարգսյանի ֆուտբոլային «և, և»–ը «խփելու» է, և նա տվայտանքների մեջ է հայտնվելու, քանզի կիսաեզրափակչին հետևելու է երկատված վիճակում։ Երբ հարձակվելու է Գերմանիան, Սերժն ուզենալու է, որ նրանք գոլ խփեն, բայց միևնույն ժամանակ «բալետ» է անելու Դավիթ Լուիսին, որպեսզի վերջինս կարողանա խափանել գերմանացիների գրոհը։