Ստեղծվել է նոր քաղաքացիական նախաձեռնություն (տեսանյութ)
Մենք քաղաքացիներ ենք, ովքեր համագործակցելու են, պայքարելու են միասին բոլոր քաղաքական, քաղաքացիական, սոցիալական նախաձեռնությունների հետ, որոնց գաղափարները միտված են Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնեցնելու, սոցիալական ծանր բեռը քաղաքացու ուսերից թոթափելու համար: Այս մասին այսօր Մաշտոցի պուրակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ակտիվիստ Վարդան Հարությունյանը` հավելելով, որ ստեղծվելու է նոր` «Ո՛չ թալանին» նախաձեռնություն, որը պայքարելու է բոլոր սոցիալական անարդարությունների դեմ:
Նախաձեռնության անդամներից Գեւորգ Սանոյանն իր հերթին նշեց, որ շարժումն ընդվզում է ցույց տալու երկրում տիրող անարդարությունների դեմ եւ փորձելու է շտկել, ուղղել այդ անարդարությունները:

ilur.am