ՀԱՊԿ–ը պատրաստվում է Բրյուսելում ներկայացուցչություն բացել
Երևան-Մոսկվա տեսակոնֆերանսի ժամանակ Միջազգային ինտեգրման ինստիտուտի նախագահ Միխայիլ Ստարշինովը հայտնել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստվում է Բրյուսելում ներկայացուցչություն բացել։
Նրա խոսքերով՝ «սառը պատերազմին» հաջորդած տարիների ընթացքում, երբ ՆԱՏՕ-ն մասսայաբար նոր անդամներ սկսեց ընդունել, այդ ալյանսը հսկայական քարոզչական աշխատանք է կատարել։
«Մենք հաշվի կառնենք այդ փաստը։ Մտադիր ենք նաև բացթողումները վերացնել այլ հարցում։ Ամեն տեղ, այդ թվում նաև՝ Ռուսաստանում, ՆԱՏՕ-ի ներկայացուցչություն կա։ Մենք պետք է նույն կերպ աշխատենք։ Պետք է ամենամոտ դաշնակիցներից սկսենք։ Հետագայում անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնել և մեր ներկայացուցչությունը բացել Բրյուսելում, ինչից հետո նպատակահարմար է մտնել հետսովետական տարածաշրջան»,- հայտարարել է Ստարշինովը։