Լրահոս

08.07.2014 15:53


ԱԳՆ. «Հնարավոր զիջումների մասին բազմիցս խոսել են նախագահն ու ԱԳ նախարարը»

ԱԳՆ. «Հնարավոր զիջումների մասին բազմիցս խոսել են նախագահն ու ԱԳ նախարարը»

Ինչպես հայտնի է, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը օրերս հայտարարել էր այն մասին, որ ԼՂ հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է Ղարաբաղի հարակից 7 շրջանների վերադարձը:

«Ես և Ուորլիքը (ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը-խմբ.) այն զգացողությունն ունենք, որ երկու կողմերն էլ այդ երկու տարածքները դիտարկում են որպես մեկ ամբողջություն: Եթե երկու կողմերն էլ այդ ընկալմամբ առաջնորդվեն, ապա կարգավորում չի լինի: Կարևոր է բոլորին հասկանալ, որ համաձայնության համար, կապված բուն ԼՂՀ հարցի կարգավորման հետ, կպահանջվի վերադարձնել հարակից 7 տարածքները` հանած միջանցքը, եւ եթե հակամարտության կողմերից որևէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով, ապա դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, հակամարտությունն էլ շատ երկար կտևի»,- մասնավորապես ասել էր դեսպանը:

Դեսպանի այս հայտարարությունը բուռն արձագանք էր գտել հասարակության շրջանում: Ու հաշվի առնելով այդ բուռն արձագանքն ու ՀՀ ԱԳՆ լռությունը՝ «iLur.am»-ը դիմեց ԱԳՆ մամլո ծառայություն՝ խնդրելով մեկնաբանել դեսպանի հայտարարությունն ու այդ կապակցությամբ ներկայացնել ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը: Եւ ահա թե ինչպիսի պատասխան ստացանք.

«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի կողմից հնարավոր զիջումների մասին բազմիցս խոսել են հանարապետության նախագահն ու արտգործնախարարը»։

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը