Լրահոս

08.07.2014 20:24


Վաշինգտոնում մարիխուանայի վաճառքի ավելի քան 20 կետ կբացվի

Վաշինգտոնում մարիխուանայի վաճառքի ավելի քան 20 կետ կբացվի

Ամերիկյան Վաշինգտոն նահանգում կբացվի մարիխուանա վաճառող ավելի քան 20 խանութ։ Այս մասին հայտնում է «Augusta Chronicle»–ը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Վաշինգտոն նահանգի քաղաքային խորհուրդը 2014–ի մարտին եզրափակիչ ընթերցմամբ ոչ մեծ քանակությամբ մարիխուանա պահելն ապաքրեականացնող օրինագծին կողմ էր քվեարկել։ «Ռոյթերի» փոխանցմամբ՝ ներկայումս նահանգային իշխանությունը վաճառքի 14 արտոնագիր է հատկացրել Վաշինգտոնի արևմուտքին և 10՝ արևելքին։ Վաճառքի առաջին օրը մարիխուանայի մեկ գրամը կարժենա 25 դոլար։ Դա երկու անգամ ավելի է, քան թմրանյութի արժեքը նահանգում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը