ՌԴ ԱԳՆ–ն ռազմատենչ հռետորաբանության մասին. «Այն չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը»
ՌԴ ԱԳՆ–ն արձագանքել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության հարցմանը, որում նշվում էր, որ վերջին շաբաթներում Ադրբեջանում սրվել է հակահայկական հռետորաբանությունը, դրան զուգահեռ՝ այդ երկիրը կոպտորեն խախտում է հրադադարի ռեժիմը, և որպես ԵԱՀԿ Մխ համանախագահող երկիր՝ այդ կապակցությամբ ի՞նչ է պատրաստվում անել Ռուսաստանը:
«Ռազմատենչ հռետորաբանությունը, ում կողմից էլ որ այն հնչում է, չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հակառակը՝ բարդացնում է լուծումը: Դա համանախագահող երկրների ընդհանուր դիրքորոշումն է»,–ասված է ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրությունում՝ հիշեցնելով, որ նախորդ տարի ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունում հակամարտության կողմերի առաջնորդներին կոչ էր արվում խաղաղությա՛ն պատրաստել ժողովուրդներին և ոչ թե պատերազմի, ինչպես նաև՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են տարածաշրջանում նպաստել լարվածությանն ուժեղացմանն ու հակամարտության սրմանը.
«Հուսով ենք, որ նման մոտեցումը կգերակայի: Լիահույս ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կշարունակվի անմիջական երկխոսությունը, ինչպես որ նրանք պայմանավորվել էին անցյալ տարեվերջին Վիեննայում»,-ասված է այդ հաղորդագրությունում։

7or.am