«Անամոթի նման գողեգող եկավ ու գնաց». գյուղնախարարը չի այցելել Շիրակի՝ ամենից շատ տուժած համայնքներ
Շիրակի մարզի Ախուրիկ եւ Ղարիբջանյան համայնքների բնակիչներին բարկացրել է փաստը, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ հուլիսի 8-ին, այցելել է իրենց մարզի Արթիկի տարածաշրջանի մի քանի համայնքեր, բայց չի եղել իրենց համայնքներում, որոնք ամենաշատն են տուժել հուլիսի 7-ին մարզում տեղացած կարկուտից՝ կորցնելով հացահատիկի բերքի 100 տոկոսը։
«Մեր՝ գյուղացիներիս կողմից մեծ բարեւներ ենք ուղարկում գյուղնախարար Սերգո Կարապետյանին, որը նպատակահարմար չգտավ գալ մեր Ախուրիկ ու Ղարիբջանյան գյուղեր, կարող է պատահի՝ նա անգամ մեր գյուղի տեղը չգիտի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասացին վրդովված գյուղացիները։
Գյուղացիների խոսքով՝ իրենք գյուղնախարարին չեն ճանաչում, իսկ իրենց գյուղերը շարունակում են անտեսված մնալ նախարարության կողմից։
«Մենք անգամ չգիտենք, թե ինչ գույնի է նախարարը, ով է, ինչ է, երեւի ինքը չգիտի, որ քարտեզի վրա կա Ախուրիկ համայնք, դրա համար էլ չեկավ մեր խնդիրը լսելու, թողնես՝ միայն իրանց գրպանները կլցնեն, իրանց համար մեկ է՝ գյուղացին կապրի, թե կմեռնի»,- ասացին ախուրիկցիները:
Մանրամասները՝
Ղարիբջանյացիները Սերգո Կարապետյանին դեռ երեկ էին սպասում, երբ փակել էին Գյումրի-Ղարիբջանյան ճանապարհը եւ մարզետ Ֆելիքս Ցոլակյանը համոզեց նրանց բացել ճանապարհը՝ վստահեցնելով, որ նախարարն անձամբ կգա ու կծանոթանա կարկուտի վնասներին։
«Մենք բողոքելու ենք մինչեւ վերջ, եթե պետք լինի, կառավարության շենքն էլ կփակենք»:

Մանրամասները՝ NEWS.am–ում։