Բնապահպանության նախարարն անգամ իր այցետոմսերն է տպագրում ՀՀ պետական բյուջեի հաշվին
«ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն, ով մեծահարուստ պաշտոնյայի համբավ ունի, անգամ իր այցետոմսերն է տպագրում ՀՀ պետական բյուջեի հաշվին»,–գրում է «Ժողովուրդ»–ը։ Ըստ թերթի՝ նախարար նշանակվելուց մեկ ամիս անց Արամայիս Գրիգորյանի համար, ոսկե դաջվածքով, երկկողմանի այցեքարտեր են պատվիրել և այդ նպատակով բյուջեից 45 հազար դրամ վճարել «Դեվ» ՍՊԸ-ին: «Իհարկե, 45 հազար դրամը ՀՀ պետական բյուջեի համար ամենևին էլ մեծ գումար չէ, բայց խնդիրն այստեղ պաշտոնյաների հոգեբանությունն է՝ ամեն ինչ անել ուրիշի հաշվին, այդ թվում՝ պետության: Ու սա այն դեպքում, երբ Արամայիս Գրիգորյանն իր անձնական հաշվին հայտարարագրել է ահռելի հարստություն. 810 մլն 600 հազար դրամ, 300 հազար ռուսական ռուբլի և 776 հազար ԱՄՆ դոլար գումար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։