Մեր սելը խրվել է ցեխի մեջ, կոտրել է անիվը, իսկ նա ինչերից է խոսում
Ողջ երկիրը վերածվել է աղետի գոտու:
Քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեւոր-մշակութային առումով իրավիճակն աղետալի է:
Արդեն այլ կերպ հնարավոր չէ բնորոշել երկրում տիրող վիճակը:
Երբ վեց տարի շարունակ գործող իշխանությունը, կուտակված հիմնախնդիրները «ֆիքսելուց» բացի, ոչինչ չի անում, արդյունքում ամեն ինչ քայքայվում ու փլուզվում է:
Որ կողմը նայում ես՝ անհուսալի վիճակ է, տագնապ, խնդիր ու հոգս, շարունակվող, անվերջանալի հոգս ու խնդիր:
Վանաձորում երկրաշաժ է արձանագրվել, մարդիկ խուճապահար դուրս են թափվել, գիշերն անցկացրել փողոցներում, իսկ իշխանությունը բացակա է: Սերժ Սարգսյանը «բարի քամիների» մայրաքաղաքում՝ Բուենոս Այրեսում, հայրենասիրական ճառեր է ասում: Իսկ երկրի երկրորդ դեմքն էլ Մոսկվայում Հայաստանի «փայլուն ապագայի» մասին է խոսում:
Վաղուց պետք է ամրացված լինեին Վանաձորի շենքերը, բայց ոչինչ էլ չի արվել: Դե, հիմա քանի սեյսմոլոգ կարող է հանգստացնել վանաձորցիներին, որոնց շրջանում տագնապն ու խուճապը դեռ պահպանվում է, քանի որ գիտեն՝ ամրացման ենթակա շենքերը չեն ամրացվել: Փոխարենը՝ իշխանությունը սեփական դիրքերն ամրացնելով է զբաղված եղել:
Շիրակի մարզի կարկտահարված գյուղերում վիճակը պակաս տագնապալի չէ: Գյուղնախարարին են տեսել ու ո՜նց են բղավում նրա վրա։
«Ասե՛ք, ի՞նչ անենք, ո՞նց ապրենք, սաղ ավիրվել ա, սաղ գյուղը վարկերի տակ ա»,– բարկացած գոռում են գյուղացիները:
Տղամարդկանցից մեկն էլ կոշիկն է հանում, որ նախարարին ցույց տա, թե ինչ վիճակում է իր ոտքը: Վար ու ցանքից, հող մշակելու ծանր աշխատանքից ոտքն արդեն «չի աշխատում»:
Իսկ գարնանը՝ մարտ ամսին, մի քանի հեռուստաընկերություններ այնպե՜ս էին լուսաբանում Կառավարության աշխատանքը, որը չգիտեմ՝ քանի հարյուր միլիոն է հատկացրել հակակարկտային կայաններ ձեռք բերելու համար, որոնք շուտով կսկսեն տեղադրել:
Տիգրան Սարգսյանի «հոգատար» կերպարի մասին այս ռեպորտաժային գովազդներից հետո մնացին ավերված-ոչնչացված ցանքատարածություններ: Գյուղացին էլ դառը դատեց, դատարկ նստեց, քանի որ կայանների տեղադրման հարցը հանելուկ մնաց: Եթե իսկապես տեղադրել էին, ապա ինչո՞ւ պետք է կարկուտի վնասն այս աստիճան աղետալի լիներ:
Բնական աղետին զուգահեռ՝ սկսվում է մարդկանց վախեցնելու-ահաբեկելու աղետը, որի նախաձեռնողը ԱԱԾ-ն է: Պայքարում ես էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, ուրեմն «զրույցի են հրավիրում»: Այդ օրը Նազարյանի հանձնաժողովում մի քիչ բարկացած են ելույթ ունեցել՝ ասելով՝ մայրս ու քույրս հաշմանդամ են, ես եմ իրենց պահում եւ չե՛մ մուծելու այդ 4 դրամը եւ, ընդհանրապես, ոչ մի հոսանքի համար չե՛մ վճարելու, վերջ՝ «Արի տեսնենք, դու ո՞վ ես»: Նույն մոտեցումն էլ մյուսների նկատմամբ:
Պարզ է՝ պատրաստվում են բարձրացնել նաեւ ջրի սակագինը եւ նախաձեռնած մարդաորսով մեզ ասում են՝ «Տեղներդ վե՛ր ընկեք ու չհամարձակվե՛ք պայքարել»:
Հայացքդ ուղղում ես մեկ այլ կողմ, տեսնում ես անտեր մնացած երկրում ոգեւորվել են Հեֆերնն ու Ուորլիքը:
«Շո՛ւտ արեք, հանձնե՛ք յոթ շրջանները, քանի որ ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»,- պահանջելու պես հայտարարում են ամերիկացի դիվանագետները:
Միայն անտեր երկրում կարող են օտարները նման տիրական տոնով խոսել: Իսկ որ երկիրն անտեր է, դրա վկայությունը իշխանությունների կողմից նման հայտարարություններն անարձագանք թողնելն է:
Ինչեւէ, շուրջդ աղետալի վիճակ է, իսկ Արգենտինայից լսում ես Սերժ Սարգսյանի խոսքը, որ ուղղակի քմծիծաղ է առաձացնում:
«Պատմությանանիվըշարունակումէպտտվելև, բարեբախտաբար, ինպաստմեզ… Մենք՝հայերս, այլևսայդանիվիընթացքիլոկականատեսըչենք, այլայնառաջմղողդերակատարներիցմեկը: Ինչհաջողությունէլորունեցելենք՝առաջինհերթինհնարավորէեղելմերհավաքականջանքերիևվճռականությանշնորհիվ: Որտեղէլթերացելենք՝թերացելենքառաջինհերթինհենցմենք»,- արգենիտինահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Երեւի «բարի քամիներ» են պտտվում նրա գլխում:
Իր կառավարման վեց տարիներին ողջ երկիրը վերածել է աղետի գոտու եւ հիմա հայտարարում է, թե պատմության անիվը շարունակում է պտտվել ի նպաստ մեզ, եւ այդ անիվը առաջ մղող դերակատարներից մեկն ենք:
Սեփական երկրում խոփը քարին է առել, լռվել-մնացել է, մեր սելը խրվել է ցեխի մեջ, կոտրել է անիվը, իսկ նա խոսում է պատմության անիվը առաջ մղող մեր դերակատարման մասին:
Մեր սելը խրվել է ցեխի մեջ, կոտրել է անիվը, իսկ նա ինչերից է խոսում
Ողջ երկիրը վերածվել է աղետի գոտու:
Քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեւոր-մշակութային առումով իրավիճակն աղետալի է:
Արդեն այլ կերպ հնարավոր չէ բնորոշել երկրում տիրող վիճակը:
Երբ վեց տարի շարունակ գործող իշխանությունը, կուտակված հիմնախնդիրները «ֆիքսելուց» բացի, ոչինչ չի անում, արդյունքում ամեն ինչ քայքայվում ու փլուզվում է:
Որ կողմը նայում ես՝ անհուսալի վիճակ է, տագնապ, խնդիր ու հոգս, շարունակվող, անվերջանալի հոգս ու խնդիր:
Վանաձորում երկրաշաժ է արձանագրվել, մարդիկ խուճապահար դուրս են թափվել, գիշերն անցկացրել փողոցներում, իսկ իշխանությունը բացակա է: Սերժ Սարգսյանը «բարի քամիների» մայրաքաղաքում՝ Բուենոս Այրեսում, հայրենասիրական ճառեր է ասում: Իսկ երկրի երկրորդ դեմքն էլ Մոսկվայում Հայաստանի «փայլուն ապագայի» մասին է խոսում:
Վաղուց պետք է ամրացված լինեին Վանաձորի շենքերը, բայց ոչինչ էլ չի արվել: Դե, հիմա քանի սեյսմոլոգ կարող է հանգստացնել վանաձորցիներին, որոնց շրջանում տագնապն ու խուճապը դեռ պահպանվում է, քանի որ գիտեն՝ ամրացման ենթակա շենքերը չեն ամրացվել: Փոխարենը՝ իշխանությունը սեփական դիրքերն ամրացնելով է զբաղված եղել:
Շիրակի մարզի կարկտահարված գյուղերում վիճակը պակաս տագնապալի չէ: Գյուղնախարարին են տեսել ու ո՜նց են բղավում նրա վրա։
«Ասե՛ք, ի՞նչ անենք, ո՞նց ապրենք, սաղ ավիրվել ա, սաղ գյուղը վարկերի տակ ա»,– բարկացած գոռում են գյուղացիները:
Տղամարդկանցից մեկն էլ կոշիկն է հանում, որ նախարարին ցույց տա, թե ինչ վիճակում է իր ոտքը: Վար ու ցանքից, հող մշակելու ծանր աշխատանքից ոտքն արդեն «չի աշխատում»:
Իսկ գարնանը՝ մարտ ամսին, մի քանի հեռուստաընկերություններ այնպե՜ս էին լուսաբանում Կառավարության աշխատանքը, որը չգիտեմ՝ քանի հարյուր միլիոն է հատկացրել հակակարկտային կայաններ ձեռք բերելու համար, որոնք շուտով կսկսեն տեղադրել:
Տիգրան Սարգսյանի «հոգատար» կերպարի մասին այս ռեպորտաժային գովազդներից հետո մնացին ավերված-ոչնչացված ցանքատարածություններ: Գյուղացին էլ դառը դատեց, դատարկ նստեց, քանի որ կայանների տեղադրման հարցը հանելուկ մնաց: Եթե իսկապես տեղադրել էին, ապա ինչո՞ւ պետք է կարկուտի վնասն այս աստիճան աղետալի լիներ:
Բնական աղետին զուգահեռ՝ սկսվում է մարդկանց վախեցնելու-ահաբեկելու աղետը, որի նախաձեռնողը ԱԱԾ-ն է: Պայքարում ես էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, ուրեմն «զրույցի են հրավիրում»: Այդ օրը Նազարյանի հանձնաժողովում մի քիչ բարկացած են ելույթ ունեցել՝ ասելով՝ մայրս ու քույրս հաշմանդամ են, ես եմ իրենց պահում եւ չե՛մ մուծելու այդ 4 դրամը եւ, ընդհանրապես, ոչ մի հոսանքի համար չե՛մ վճարելու, վերջ՝ «Արի տեսնենք, դու ո՞վ ես»: Նույն մոտեցումն էլ մյուսների նկատմամբ:
Պարզ է՝ պատրաստվում են բարձրացնել նաեւ ջրի սակագինը եւ նախաձեռնած մարդաորսով մեզ ասում են՝ «Տեղներդ վե՛ր ընկեք ու չհամարձակվե՛ք պայքարել»:
Հայացքդ ուղղում ես մեկ այլ կողմ, տեսնում ես անտեր մնացած երկրում ոգեւորվել են Հեֆերնն ու Ուորլիքը:
«Շո՛ւտ արեք, հանձնե՛ք յոթ շրջանները, քանի որ ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»,- պահանջելու պես հայտարարում են ամերիկացի դիվանագետները:
Միայն անտեր երկրում կարող են օտարները նման տիրական տոնով խոսել: Իսկ որ երկիրն անտեր է, դրա վկայությունը իշխանությունների կողմից նման հայտարարություններն անարձագանք թողնելն է:
Ինչեւէ, շուրջդ աղետալի վիճակ է, իսկ Արգենտինայից լսում ես Սերժ Սարգսյանի խոսքը, որ ուղղակի քմծիծաղ է առաձացնում:
«Պատմության անիվը շարունակում է պտտվել և, բարեբախտաբար, ի նպաստ մեզ…
Մենք՝ հայերս, այլևս այդ անիվի ընթացքի լոկ ականատեսը չենք, այլ այն առաջ մղող դերակատարներից մեկը: Ինչ հաջողություն էլ որ ունեցել ենք՝ առաջին հերթին հնարավոր է եղել մեր հավաքական ջանքերի և վճռականության շնորհիվ: Որտեղ էլ թերացել ենք՝ թերացել ենք առաջին հերթին հենց մենք»,- արգենիտինահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Երեւի «բարի քամիներ» են պտտվում նրա գլխում:
Իր կառավարման վեց տարիներին ողջ երկիրը վերածել է աղետի գոտու եւ հիմա հայտարարում է, թե պատմության անիվը շարունակում է պտտվել ի նպաստ մեզ, եւ այդ անիվը առաջ մղող դերակատարներից մեկն ենք:
Սեփական երկրում խոփը քարին է առել, լռվել-մնացել է, մեր սելը խրվել է ցեխի մեջ, կոտրել է անիվը, իսկ նա խոսում է պատմության անիվը առաջ մղող մեր դերակատարման մասին:
Կիմա Եղիազարյան