Լրահոս

09.07.2014 13:02


«Երևան Ջուր» ընկերության գործող սակագները մնացել են անփոփոխ

«Երևան Ջուր» ընկերության գործող սակագները մնացել են անփոփոխ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուց­ման սակագների սահմանման մասին հարցը։

Հանձնաժողովը որոշել է` թողնել անփոփոխ սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուց­ման գործող գումարային սակագինը` 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի օգոստոսի 9-ից։

Այս խորագրի վերջին նյութերը