Լրահոս

09.07.2014 19:44


ՉԺՀ փոխնախարար. «Չինաստանը պետք է սովորի՝ ԽՍՀՄ–ի սխալները հաշվի առնելով»

ՉԺՀ փոխնախարար. «Չինաստանը պետք է սովորի՝ ԽՍՀՄ–ի սխալները հաշվի առնելով»

ՉԺՀ վերահսկողության նախարարության փոխնախարար Յաո Ցզենկեն հայտարարել է, որ Չինաստանը պետք է սովորի՝ Խորհրդային Միության սխալները հաշվի առնելով. կոմկուսի անդամներին թույլատրվում էր հետ կանգնել կուսակցության հայացքներից և արևմտյան գաղափարախոսության «խոսնակ» հանդես գալ, ինչն էլ բերեց երկրի կործանմանը։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերը»։

Համացանցի օգտատերերի հետ զրույցում նա հայտարարել է կուսակցական կարգապահության անհրաժեշտության մասին։ Ցզենկեն ընդգծել է, որ ԽՍՀՄ–ի փլուզումից առաջ կուսակցությունը թույլատրել է կոմունիստներին «բացահայտ ներկայացնել իրենց հայացքները՝ տարբերվող կուսակցության գաղափարախոսությունից»։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը