Գյուղացիները փակել են վարչապետի ճանապարհը. «Եկել ես, ասֆալտի վրա կանգնած՝ վնաս ես չափում»
Շիրակի մարզի Նոր կյանք եւ Վարդաքար համայնքների բնակիչներն այսօր՝ հուլիսի 9-ին, փակեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ճանապարհը եւ պահանջեցին լսել իրենց բողոքները:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հավաքված գյուղացիները վարչապետին մեկ առ մեկ ներկայացրին իրենց խնդիրները, մասնավորապես մատնացույց արեցին հուլիսի 7-ին կարկուտից 100 տոկոսով տուժած հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքատարածությունները:
Վարդաքարի համայնքապետ Գալուստ Ավետիսյանն էլ հայտնեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրենց խոստացել էր դպրոց կառուցել, սակայն խոստումը մինչեւ այսօր չի կատարել:
«Պարո՛ն վարչապետ, 2012 թվականին, երբ Դուք դեռ վարչապետ չէիք, ներկայացրել էիք դպրոցաշինության նախագիծ, որը մինչեւ հիմա չի իրագործվել: Բացի դրանից՝ մենք նախագահին էլ էինք դիմել այս խնդրով, խոստացավ, որ կկառուցի դպրոց 150 աշակերտի համար, բայց մինչեւ այսօր ոչինչ չի արվել: Հիմա էլ ձեզ ենք խնդրում այս հարցով»,- ասաց համայնքի ղեկավարը:
Վարչապետի դիտարկումը, թե եթե նախագահը խոստացել է, ուրեմն կկատարի, չգոհացրեց Վարդաքարի համայնքապետին:
NEWS.am-ի թղթակիցը նաև հաղորդում է, որ Սպանդարյանի բորբոքված բնակիչները վարչապետին ներկայացնում էին իրենց խնդիրները։ 3 տարի առաջ բանակում ջրծաղկից մահացած ժամկետային զինծառայող Սերյոժա Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, վարչապետին հանդիմանեց հուլիսի 7-ի կարկուտից տուժած իրենց դաշտերը չայցելելու համար։
«Եկել, կանգնել եք ասֆալտին, որ ի՞նչ անեք։ Ասֆալտի վրա վնասի չափն եք որոշում, եկեք գնանք հացահատիկի դաշտերը, տեսե՛ք, որ 100 տոկոսով բերքը փչացել է»,-ասաց գյուղացին, ինչին վարչապետը պատասխանեց. «Հիմա որ կողքիցդ անցնեի, պիտի ասեիր՝ արհամարհեց, անցավ։ Դուք էստեղ էիք կանգնել, ես էլ էստեղ կանգնեցի»։
Հովիկ Աբրահամյանի եւ գյուղացու միջեւ փոքրիկ վիճաբանություն եղավ, վարչապետը նրան հանդիմանեց իր հետ գոռալով խոսելու համար, այնուամենայնիվ, այցելեց Մովսես Խաչատրյանի ցանքատարածությունը։

Մանրամասները՝ NEWS.am–ում։