Ժիրայր Սեֆիլյան. “Եթե մեր ընդդիմության ղեկավարությունը այս մեկ ու կես տարվա ընթացքում ինքն իրեն ազգային հարցերում ավելի ճիշտ պահած լիներ, այսպիսի փաստաթղթեր մենք չէինք ստանա 3օր առաջ”
«Ոչմիթիզհայրենիհողից» խորագիրը կրող հավաք-քննարկման ժամանակ «Հայ կամավորների համախմբում» ազգային նախաձեռնության համակարգող ԺիրայրՍեֆիլյանը, դիմելով հավաքվածներին ասեց հետևյալը. « Մինչև իմ մտքերին անցնելը մի անդրադարձ եմ ուզում կատարել այս օրերին շատ շրջանառվող մի հարցադրմանը: Ամեն քայլափոխին լրագրողները բոլորիս հարցնում են "Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը պե՞տք է գնա Թուրքիա, թե՞ ոչ: Շատ տհաճությամբ եմ ընդունում այդ հարցը և չեմ պատասխանում: Սակայն, եթե այս պահին ինձ հարցնեն կպատասխանեմ հետևյալը' ես համաձայն եմ, որ Սերժը գնա մի պայմանով, եթե գնա և չվերադառնա:
Այս հավաքը նպատակ ունի ուժեր մեկտեղելու, նպատակ ունի ուժեր մեկտեղելով դեմն առնելու այն արշավի, որ սկսել են այս հակահայ ռեժիմի ներկայացուցիչները: Խոսքը գնում է առավոտից գիշեր պարտվողական քարոզարշավի մասին: Այս իմաստով մենք խնդիր ունենք համադրելու: Մենք չենք ուզում նոր կազմակերպություն ստեղծել, սակայն մենք ուզում ենք մեր ուժերը համադրել: Այս իմաստով մոտ օրերս մենք կփորձենք բոլոր շրջանակները ներկայացնող անհատների հետ կապ պահել և տեսնել, թե ապագայում ինչ ենք անում:
Ի՞նչ մենք կարող ենք անել եկող օրերին: Ուզում եմ հայտարարել հետևյալը, որ այսօրվանից, այն մարդը, այն գործիչը, որը կհամարձակվի շարունակել պարտվողական քարոզչությունը, ես առաջարկում եմ այդ մարդկանց ցուցակագրում սկսել: Թե ի՞նչ ենք անելու այդ մարդկանց, ես Ձեզ հետո կասեմ: Սակայն մենք սկսենք այդ "սև ցուցակները" կազմել, սկսելու համար:
Ես կարծում եմ, որ մենք շատ կարևոր անելիք ունենք նաև հեռուստատեսություններով: Պետք է վերջ տանք մեզ ԼՂԻՄ-ի քարտեզը ցույց տալուն: Խնդրում եմ բոլոր ներկաներին մտածել, թե ինչպես մենք կարող ենք այդ երևույթը վերացնել, ինչը շատ վտանգավոր եմ համարում: Մեր նոր սերնդի մոտ նոր մտապատկեր է ձևավորվում, կարծես թե Ստալինի գծած ԼՂԻՄ-ը ուզում ենք նոր սերնդի ուղեղներում նորից կնքել: Մենք սա չպետք է թույլ տանք:
Հաջորդ հարցը, որին ես կուզեի անդրադառնալ, վրաբերում է հետևյալին: Ես չեմ ուզում որևէ անձի կամ գործչի վիրավորել, սակայն այս մասին ես երկար եմ մտածել: Ինչո՞ւ են մարդիկ պարտվողական դիրքերից խոսում: Ես եկել եմ հետևյալ եզրակացության: Հայրենի հող զիջելու, տալու և հանձնելու մասին ինչո՞ւ մարդ պետք է արտահայտվի: Ես կարծում եմ, որ առաջին հերթին դա գալիս է մարդու, տվյլ անհատի թուլակամությունից: Երկրորդ, այդ գործչի, իր ենթադրությամբ օտարներին հաճոյանալու անհույս սպասելիքներից: Ուզում եմ զգուշացնել բոլոր հայ գործիչներին, որոնք ուզում են զբաղվել ազգային գործունեությամբ և քաղաքականությամբ, որ սրանից հետո նրանք պարտավոր են իրենց բառապաշարից, իրենց մտքից, սրտից, հոգուց առհասարակ "հայրենի հողը զիջել" բառակապակցությունը վերացնել: Եթե ոչ, այդ մարդը կամ գործիչը, ով էլ որ լինի, ամենամոտ աագայում հայտնվելու է քաղաքական աղբարկղում:
Մենք այս միջոցառումը շաբաթներ առաջ էինք ծրագրել, սակայն երեք օր առաջ բոլորս ականատես եղանք վերջին իրադարձությանը: Խոսքը վերջին արձանագրության մասին է: Փորձեմ անդրադառնալ այս իրավիճակին: Շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ է այս ժամանակահատվածում կատարվում այս ամերիկա-թուրքական հարձակումը Հայաստանի վրա: Ես կարծում եմ, որ ամերիկացիներն ու թուրքերը ճիշտ պահ են ընտրել հրձակվլու Հայաստանի վրա: Այդ պահը նրանց ընձեռվեց մարտի 1-ից հետո:
Դժբախտաբար, մենք, ընդդիմությունը չկարողացանք մարտի 1-ից հետո համապատասխան վճռական քայլեր ձեռնարկելով այս ռեժիմի վերջը տալ: Եվ այդ պատճառով, մինչ օրս Հայաստանում աննախադեպ թույլ իրավիճակ է ստեղծվել: Աննախադեպ քաղաքական դաշտի իմաստով, կառվարելի արտաքին աշխարհի կողմից: Կարծում եմ այս վիճակից է, որ մենք պետք է դուրս գանք: Համոզված եմ, որ եթե մեր ընդդիմության ղեկավարությունը այս մեկ ու կես տարվա ընթացքում ինքն իրեն ազգային հարցերում ավելի ճիշտ պահած լիներ, այսպիսի փաստաթղթեր մենք չէինք ստանա 3օր առաջ: Ուստի այստեղ մեղքը պետք չէ վերագրել միայն այս ռեժիմին, որի մասին մենք բոլորս համակարծիք ենք: Սակայն, մենք առիթ տվեցինք նաև օտարներին, այդ թվում նաև թուրքերին, տեսնելով, որ ոչ մի դիմադրություն չի լինելու, գնալ այս քայլին: Սրա մասին խոսելով, ես ուզում եմ հիշել սեպտեմբերի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը, որը, կարծում եմ, վրդովեցրել է ոչ միայն ինձ, որպես կոնգրեսի անդամ, այլև շատ ուժերի, որոնց մի մասն այստեղ է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ, եթե մոտ օրերս նրանց կողմից այս հայտարարությունը չուղղվեց ի նպաստ ազգային դիրքերի, ապա, կարծում եմ, իմ և իմ նմանների կողմից այս դեպքը կդառնա ջրբաժան: Հնարավոր չէ մեր միակամությունը այս կեղծ ձևով պահպանել: Ո՞ւմ ենք վստահում որ ինչ-որ փաստաթղթեր ստորագրեն. այն ավազակապետերի՞ն, այն ավազակապետությա՞նը, որին մենք առավոտից գիշեր դատապարտում էինք, իսկ այժմ նեղացկոտի կարգավիճակ ընդունելով, նրանց ասում ենք, այս ի՞նչ եք անում, գնացեք անպայման ստորագրեք: Ոչ, մենք չենք թողնելու, որ ստորագրեն:
Այն տրամաբանությունը, որը երկրում իշխում է, եթե մենք թողնենք շարունակվի, ես կասեմ, թե ինչ կարող է մեզ սպասել եկող օրերին: Մեզ սպասվում է խորհրդարանում ունենալ պրո-թուրքական խմբակցություն: Ես այս ամենը հենց այնպես չեմ ասում: Մենք ամիսներ առաջ տեղեկություն էինք ստացել, որ թուրքական պետությունը հանձնարարել է իր համապատասխան մարմիններին, որոնք արդեն բազմիցս եկել-գնացել են Երևան և հանդիպել մեր կառավարության համապատասխան մարմինների հետ, մեծ ներդրումներ կատարելու նպատակով: Օրինակ, Գյումրիի տեքստիլի գործարանում: Եթե մենք շարունակենք հանդուրժել այս վիճակը, ապա սպասվում է, որ տասնյակ հազարավոր հայ մարդիկ և բանվորներ աշխատելու են թուրքերի մոտ: Ինչպես որ այսօր օլիգարխներն են ուղղորդում ժողովրդին, ինչպես ցանկանում են, այնպես էլ նույնը անելո են թուրքերը:
Թող որևէ մեկը չմտածի, որ որևէ գործիչ չի համարձակվի այդ պրո-թուրքական խմբացության ղեկավարությունն իր վրա վերցնել: Ես կարող եմ նույնիսկ զորօրինակ անունը տալ՝ Արթուր Բաղդասարյան:
Ես ուզում եմ խոսքս ամփոփել հետևյալով: Այսօր իրավիճակը շատ լուրջ է: Մենք գնահատականներ տալիս իրավունք չունենք անձնավորելու: Իմ համոզմամբ, որպես գլխավոր ելք, մենք խնդիր ունենք առհասարակ իշխանափոխության: Մենք խնդիր ունենք ոչ միայն իշխանափոխության, ոչ միայն համակարգի բարելավման, այլև համակարգի փոփոխության, արմատական փոփոխության, նոր համակարգի ձևավորման:
Ես համոզված եմ, որ մեզ պետք է հնարավորինս կարճ ժամկետում ձևավորել ընդգծված ազգային հիմունքների վրա նոր ընդդիմությւոն, Հայաստանակենտրոն նոր շարժում»:
7or.am
Ժիրայր Սեֆիլյան. “Եթե մեր ընդդիմության ղեկավարությունը այս մեկ ու կես տարվա ընթացքում ինքն իրեն ազգային հարցերում ավելի ճիշտ պահած լիներ, այսպիսի փաստաթղթեր մենք չէինք ստանա 3օր առաջ”
«Ոչ մի թիզ հայրենի հողից» խորագիրը կրող հավաք-քննարկման ժամանակ «Հայ կամավորների համախմբում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, դիմելով հավաքվածներին ասեց հետևյալը. « Մինչև իմ մտքերին անցնելը մի անդրադարձ եմ ուզում կատարել այս օրերին շատ շրջանառվող մի հարցադրմանը: Ամեն քայլափոխին լրագրողները բոլորիս հարցնում են "Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը պե՞տք է գնա Թուրքիա, թե՞ ոչ: Շատ տհաճությամբ եմ ընդունում այդ հարցը և չեմ պատասխանում: Սակայն, եթե այս պահին ինձ հարցնեն կպատասխանեմ հետևյալը' ես համաձայն եմ, որ Սերժը գնա մի պայմանով, եթե գնա և չվերադառնա: