Մեկնաբանություն

09.07.2014 14:19


Մահն՝ իր գերանդիով, և իշխանությունները. սոցիալական գովազդի տարբերակ

Մահն՝ իր գերանդիով, և իշխանությունները. սոցիալական գովազդի տարբերակ

Կենդանիների վերաբերյալ նյութ էի որոնում համացանցում, «Google»-ը բերեց «սոցիալական գովազդ» էջը։ Թե ի՞նչ կապ ունեն մեկը մյուսի հետ...

Մի խոսքով, մտա առաջարկված էջը։ Կենդանիների մասին ոչինչ չկար, բայց պարզեցի սոցիալական գովազդի նշանակությունը։

Փաստորեն, այն ստեղծվում է մարդկանց զգաստացնելու համար։

Պարզվեց նաև, որ հազվադեպ կարելի է հանդիպել «սոցիալական գովազդի, որն անմիջապես մխրճվում է գիտակցության մեջ»։ Այդ իսկ պատճառով սոցիալական գովազդը պետք է բոլոր առումներով ցնցող լինի։ Արդյունքում հայնվում են բավականին տհաճ, բայց արդյունավետ հոլովակներ...

Ո՞ւմ է առաջին հերթին պետք զգաստացնել Հայաստանում։ Բոլո՛րը գիտեն։ Տարիներ շարունակ բերվող հիմնավոր փաստարկները, թե՝ «Երկիրը վարի եք տալիս», տեղ չեն հասնում։ Համառորեն չեն տեսնում տխուր իրականությունը։ Միգուցե սոցիալական գովա՞զդը զգաստացնի։

Օրինակ՝ մահն իր գերանդիով կանգնում է Հայաստանի իշխանությունների առաջ ու հարցնում. «Ի՞նչը կարող է անմիջապես ուրախացնել ձեր երկրի բնակչության առնվազն 80%–ին»։ Տհաճ և սև հումորի կիրառմամբ սոցիալական գովազդ կստացվի, բայց, երևի, զգաստացնող...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը