Տաքսու վարորդները բողոքում են անհավասար պայմաններից
Շուրջ երկու տասնյակ տաքսիստներ այսօր ակցիա էին կազմակերպել` բարձրաձայնելով օրենսդրական դաշտի անկայունության մասին. «Ներկայիս օրենքը առաջացնում է քաոսային վիճակ` օրինական, անօրինական, բոլորը խառնվել են, ապահովագրությունը չի կարողանում թացը չորից տարբերի»,-A1plus.am-ի փոխանցմամբ՝ նշում է տաքսու իրավունքների պաշտպանությունից հանդես եկող «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը: Իսկ անհավասարությունը նախ և առաջ պայմանավորված է համարանիշների գույնով և հարկերով:
«Կան օրինական ձեռնարկություններ, որոնք վճարներ են կատարում, լիցենզիայի և այլն, իսկ մարդը, որ շրջանցել է այդ ամենը, առաջացնում է անհավասար պայմաններ»,- տեղեկացրեց «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Այս պահին ազգային ժողովում է գտնվում դաշտը կարգավորող օրենսդրական նախագիծը, որը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է: Պողոսյանի պնդմամբ՝ այն ունի երեք բաց կետ. «Նախ՝ տարբերանշանը հանվում է, բացի այդ, տեխզննումը և բուժզննումը նույնպես հանվում են»:

Մանրամասները՝ A1plus.am–ում։