Լրահոս

09.07.2014 15:48


ՏՄՊՊՀ-ն «Յուտեյր Արմենիա» ավիաընկերության գործը կփոխանցի ՌԴ մրցակցային կառույցին

ՏՄՊՊՀ-ն  «Յուտեյր Արմենիա» ավիաընկերության գործը կփոխանցի  ՌԴ մրցակցային կառույցին
Մի շարք բողոքների հիման վրա Հանձնաժողովն ուսումնասիրություն է սկսել «Յուտեյր Արմենիա» (UTair Aviation) ավիաընկերության գործունեության վերաբերյալ: Բողոքներում նշվում է, որ ընկերությունը լրատվամիջոցներով ինչպես նաև գովազդի միջոցով հայտարարել է, որ իրականացնում է Մոսկվա-Երևան-Մոսկվա միջազգային չվերթներ՝ մեկ ուղղությունը 49 եվրո արժեքով: Ըստ բողոքների նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Մոսկվա-Երևան-Մոսկվա մեկ ուղղությամբ ավիատոմսի նվազագույն արժեքը կազմել է 126,48 եվրո: Պարզվել է նաև, որ «Յուտեյր Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում ՌԴ-ում գրանցված «Յուտեյր լիզինգ» ՍՊԸ-ն, որն էլ ինքնուրույն է որոշում ավիաընկերության գնային և գովազդային քաղաքականությունը, իսկ «Յուտեյր Արմենիա» ընկերությունը զբաղվում է միայն տոմսերի վաճառքով: Այսինքն, փաստացի, խնդիրը վերաբերում է ՌԴ-ում ռեզիդենտ հանդիսացող ընկերության գործունեությանը:
Քանի որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնության մրցակցային մարմինների միջև գործում է տեղեկատվության փոխանակման միացյալ բազա, ՀՀ ՏՄՊՊՀ որոշմամբ, վերոնշյալ գործի նյութերը կուղարկվի ՌԴ՝ հարցին ընթացք տալու և ուսումնասիրությունները շարունակելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը