Լրահոս

09.07.2014 19:13


Վրաստանի խորհրդարանը ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը կհաստատի հուլիսի 18-ի արտահերթ նիստում

Վրաստանի խորհրդարանը ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը կհաստատի հուլիսի 18-ի արտահերթ նիստում

Վրաստանի՝ ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը երկրի խորհրդարանը կհաստատի հուլիսի 18-ի արտահերթ նիստում։ Այս մասին Թբիլիսիում լրագրողներին ասել է խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին։

«Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ օրերս դիմել եմ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին՝ խորհրդարանի արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով»,–ասել է Ուսուպաշվիլին։

Ներկայումս Վրաստանի խորհրդարանը գտնվում է արձակուրդում. գարնանային նստաշրջանն ավարտվել է հունիսի վերջին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը