Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է Դավոսի տնտեսական ֆորումի կանացի տարբերակը ստեղծելու մասին։ Այս մասին հայտնում է «The Diplomat»–ը։ Նման նախաձեռնության նպատակը երկրում աշխատող կանանց թիվն ավելացնելն է ճապոնական տնտեսությունը խթանելու համար։
Աբեն հաղորդել է, որ միջոցառումը կկայանա Ճապոնիայում 2014–ի սեպտեմբերին։ Սպասվում է, որ դրան կմասնակցեն Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի կին Շերի Բլեերը։
Ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում 2014–ի մայիսին՝ Ճապոնիայի վարչապետը նշել է, որ իր նպատակն է՝ ստեղծել այնպիսի հասարակություն, որտեղ կբարգավաճեն կանայք. 2020 թվականին ղեկավար պաշտոնների 30%-ը Ճապոնիայում պետք է զբաղեցնեն կանայք։
Նշենք, որ Ճապոնիան զարգացած երկրների շարքում կանանց զբաղվածության մակարդակով վերջին տեղերն է զբաղեցնում։
Ճապոնիան տնտեսական աճի կհասնի կանանց շնորհիվ

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։