Լրահոս

09.07.2014 18:52


Ուկրաինայի կառավարությունն առաջարկել է ձմռանը նվազեցնել բնակարանների ջերմությունը

Ուկրաինայի կառավարությունն առաջարկել է ձմռանը նվազեցնել բնակարանների ջերմությունը

Ուկրաինայի կառավարությունն առաջարկել է նախարարներին դիտարկել ձմռանը բնակարաններում երկու աստիճանով ջերմությունը նվազեցնելու նպատակահարմարությունը։ Այս մասին Ուկրաինայի կառավարության նիստի ավարտին հայտնել է նախարար Օստապ Սեմերակը։ Այս հարցն ամսվա ընթացքում պետք է քննարկեն Առողջապահության և Տարածքային զարգացման նախարարությունները։

Ավելի վաղ «Ուկրաինայի նավթագազ»–ի ղեկավար Անդրեյ Կոբոլևը կարծիք էր հայտնել, որ բնակչությունը պետք է տնտեսի ջերմությունը։ Նրա գնահատականներով՝ անցումը խնայողությանը բոլոր փուլերում, այդ թվում՝ բնակարանները ջեռուցելիս, թույլ կտա տնտեսել երկրին մոտ 4 մլրդ խմ գազ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը