Քաղաքական

10.07.2014 10:08


Հայաստանում բիզնես խլողները կոնկրետ մարդիկ են

Հայաստանում բիզնես խլողները կոնկրետ մարդիկ են

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
Օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանը խոստովանել է, որ ինքն է կեղծել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի ստորագրությունները, որպեսզի հանկարծ իր բիզնեսը չխլեն, համ էլˋ որպեսզի հետագայում «սյուրպրիզ անի» նրանց:
«ՉԻ». Պատկերացրեցի՞ք վիճակը: Ասենք, Աշոտ Սուքիասյանը հանդիպում է Տիգրան Սարգսյանին ու Նավասարդ Կճոյանին և ասում. «Իսկ հիմա՝ սյուրպրի՜զ: Ծի՞կ: Ամեն մեկիդ հաշվեհամարին մի քանի միլիոն դոլար կա: Հեչ, էն խեղճ հարիֆի փողերն են, ես էլ մի թեթև կեղծել եմ ձեր ստորագրությունները...»:

Իսկ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ Կճոյանն էլ երևի պետք է բարեհոգի ժպտային՝ իբր՝ «ա՛յ դու չարաճճի՜»:
Ինչ վերաբերում է պատճառաբանությանը, թե ստորագրությունները կեղծել է, որպեսզի հանկարծ բիզնեսը չխլեն, ապա այդ վարկածը նույնպես որևէ փորձության չի դիմանում: Եթե նպատակը դա էր, Տիգրան Սարգսյանի ստորագրությունը հերիք էր, ի՞նչ կարիք կար Կճոյանին նույնպես խառնել: Համ էլ` Հայաստանում բիզնես խլողները կոնկրետ մարդիկ են, ովքեր հաստատ անձամբ ճանաչում են Տիգրան Սարգսյանին ու կարող էին նրանից ճշտել` իսկապես այդ բիզնեսն իրե՞նն է, թե ոչ: Այնպես որ, հազիվ թե որևէ մեկն այս հեքիաթներին հավատա:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը