2005 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը Կալիֆորնիայում հանդիպումներից մեկի ժամանակ «ցեղասպանություն» էր անվանել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները:
«Այսօր ես դա կանվանեմ Հայոց ցեղասպանություն... Կարծում եմ՝ մենք՝ Միացյալ Նահանգների կառավարությունը, պարտք ենք ձեզ՝ մեր համաքաղաքացիներին՝ ավելի անկեղծ ու ազնիվ ձեւով քննարկելու այդ հարցը»,- ասել էր Ջոն Էվանսը ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:
«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ես խոստանում եմ, որ մենք ավելի լավ ենք աշխատելու այդ հարցի ուղղությամբ»,- ավելացրել էր նա:
Այս հայտարարության համար ԱՄՆ կառավարությունը նրան հետ կանչեց՝ զրկելով դեսպանի պաշտոնից:
Սակայն պաշտոնազրկումից տարիներ անց՝ 2011-ին, գալով Հայաստան` նախկին դեսպանը հայտարարեց, որ չի զղջում 2005-ին արած հայտարարության համար: Ավելին՝ Ջոն Էվանսը նշեց, որ ինքը պե՛տք է ասեր ճշմարտությունը։
«2005թ. ես երկու տարբերակ ունեի՝ կա՛մ դուրս գալ և հայտարարել այն, ինչ եղել է, կա՛մ ասել այն, ինչը իմ ներկայացրած կառավարության տեսակետն է: Ես խոսելու էի այն հասարակության առաջ, որի վճարած հարկերից գոյանում էր իմ աշխատավարձը, ու ես գերադասեցի դուրս գալ ու ասել իմ համոզմունքը պատմական իրադարձության մասին»,– անկեղծացել էր Էվանսը:
Ջոն Էվանսի պես ազնիվ ու խիզախ դիվանագետի կողքին հիմա հայտնվել է ինչ-որ Հեֆերն՝ դարձյալ Ջոն անունով:
Եվ եթե Ջոն Էվանսը խիզախել է «ցեղասպանություն» բառն օգտագործել սեփական երկրում, ապա ներկա դեսպանը՝ Հեֆերնը, շարունակում է հակահայկական հայտարարություններ անել մե՛ր երկրում:
Սրա արած վերջին հայտարարությունը հայտնի է։
«Կարեւորէբոլորինհասկանալ, որհամաձայնությանգալուհամար, կապվածբունԼՂՀհարցիկարգավորմանհետ, կպահանջվիվերադարձնելհարակիցյոթշրջանները՝հանածմիջանցքը: Եվեթեհակամարտությանկողմերիցորեւէմեկըչիպատկերացնումլուծումնայդտարբերակով, ապադրահամարշատերկարժամանակկպահանջվի, հակամարտություննէլշատերկարկտեւի»,- օրեր առաջ կայքերից մեկին տված հարցազրույցում նշել է Սերժ Սարգսյանի բոլոր հակազգային նախաձեռնությունների ջերմեռանդ պաշտպան Ջոն Հեֆերնը:
Ի դեպ, 2005-ին եղան թերթեր, որոնք հեգնանքով ու ծաղրանքով էին գրում Ջոն Էվանսի մասին՝ վերջինիս մեղադրելով հայանպաստ հայտարարություն անելու մեջ: Այո՛, այո՛, «հայկական» թերթերը հեգնում էին ամերիկացի դեսպանին «Հայոց ցեղասպանություն» տերմինը հրապարակավ հնչեցնելու համար:
Սրանց զայրացնում էր 2000-ականներին բազմաթիվ երկրների եւ միջազգային կառույցների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը: Եվ հենց ա՛յդ տարիներին իրականացվող արտաքին քաղաքականության արդյունքն էր նաեւ այն, որ Ջոն Էվանսը չէր կարող չասել ճշմարտությունը:
Այդ «հայկական» թերթերը, որ համարվում էին ընդդիմադիր, եւ հիմա էլ այդպիսին են իրենց համարում, այսօր Սերժ Սարգսյանի քարոզչական բրիգադում են, եւ ոչ մի տող չեն գրում Հեֆերնի դեմ, ինչից կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը համաձայն է յոթ շրջանները վերադարձնելու պահանջով հանդես եկած Հեֆերնի հետ:
Նա էլ է Ջոն, սա էլ է Ջոն
2005 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը Կալիֆորնիայում հանդիպումներից մեկի ժամանակ «ցեղասպանություն» էր անվանել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները:
«Այսօր ես դա կանվանեմ Հայոց ցեղասպանություն... Կարծում եմ՝ մենք՝ Միացյալ Նահանգների կառավարությունը, պարտք ենք ձեզ՝ մեր համաքաղաքացիներին՝ ավելի անկեղծ ու ազնիվ ձեւով քննարկելու այդ հարցը»,- ասել էր Ջոն Էվանսը ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:
«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ես խոստանում եմ, որ մենք ավելի լավ ենք աշխատելու այդ հարցի ուղղությամբ»,- ավելացրել էր նա:
Այս հայտարարության համար ԱՄՆ կառավարությունը նրան հետ կանչեց՝ զրկելով դեսպանի պաշտոնից:
Սակայն պաշտոնազրկումից տարիներ անց՝ 2011-ին, գալով Հայաստան` նախկին դեսպանը հայտարարեց, որ չի զղջում 2005-ին արած հայտարարության համար: Ավելին՝ Ջոն Էվանսը նշեց, որ ինքը պե՛տք է ասեր ճշմարտությունը։
«2005թ. ես երկու տարբերակ ունեի՝ կա՛մ դուրս գալ և հայտարարել այն, ինչ եղել է, կա՛մ ասել այն, ինչը իմ ներկայացրած կառավարության տեսակետն է: Ես խոսելու էի այն հասարակության առաջ, որի վճարած հարկերից գոյանում էր իմ աշխատավարձը, ու ես գերադասեցի դուրս գալ ու ասել իմ համոզմունքը պատմական իրադարձության մասին»,– անկեղծացել էր Էվանսը:
Ջոն Էվանսի պես ազնիվ ու խիզախ դիվանագետի կողքին հիմա հայտնվել է ինչ-որ Հեֆերն՝ դարձյալ Ջոն անունով:
Եվ եթե Ջոն Էվանսը խիզախել է «ցեղասպանություն» բառն օգտագործել սեփական երկրում, ապա ներկա դեսպանը՝ Հեֆերնը, շարունակում է հակահայկական հայտարարություններ անել մե՛ր երկրում:
Սրա արած վերջին հայտարարությունը հայտնի է։
«Կարեւոր է բոլորին հասկանալ, որ համաձայնության գալու համար, կապված բուն ԼՂՀ հարցի կարգավորման հետ, կպահանջվի վերադարձնել հարակից յոթ շրջանները՝ հանած միջանցքը: Եվ եթե հակամարտության կողմերից որեւէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով, ապա դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, հակամարտությունն էլ շատ երկար կտեւի»,- օրեր առաջ կայքերից մեկին տված հարցազրույցում նշել է Սերժ Սարգսյանի բոլոր հակազգային նախաձեռնությունների ջերմեռանդ պաշտպան Ջոն Հեֆերնը:
Ի դեպ, 2005-ին եղան թերթեր, որոնք հեգնանքով ու ծաղրանքով էին գրում Ջոն Էվանսի մասին՝ վերջինիս մեղադրելով հայանպաստ հայտարարություն անելու մեջ: Այո՛, այո՛, «հայկական» թերթերը հեգնում էին ամերիկացի դեսպանին «Հայոց ցեղասպանություն» տերմինը հրապարակավ հնչեցնելու համար:
Սրանց զայրացնում էր 2000-ականներին բազմաթիվ երկրների եւ միջազգային կառույցների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը: Եվ հենց ա՛յդ տարիներին իրականացվող արտաքին քաղաքականության արդյունքն էր նաեւ այն, որ Ջոն Էվանսը չէր կարող չասել ճշմարտությունը:
Այդ «հայկական» թերթերը, որ համարվում էին ընդդիմադիր, եւ հիմա էլ այդպիսին են իրենց համարում, այսօր Սերժ Սարգսյանի քարոզչական բրիգադում են, եւ ոչ մի տող չեն գրում Հեֆերնի դեմ, ինչից կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը համաձայն է յոթ շրջանները վերադարձնելու պահանջով հանդես եկած Հեֆերնի հետ:
Կիմա Եղիազարյան