Լրահոս

10.07.2014 13:35


Նաիրիտցիները մեկ ամսվա աշխատավարձ կստանան

Նաիրիտցիները մեկ ամսվա աշխատավարձ կստանան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր հարյուրավոր նաիրիտցիներ ցույց էին կազմակերպել Կառավարության դիմաց՝ պահանջելով իրենց մշտական հարցերի պատասխանները։ Չգոհանալով ՀՀ էկոնոմիկայի և բնական պաշարների նախարար Ե. Զախարյանի և ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի պատասխաններից՝ աշխատողներից 20 հոգի բարձրացել է Կառավարություն՝ հավաստի տեղեկություններ ստանալու գործարանի ճակատագրի մասին։

Նրանց մասնավորապես ասվել է, որ հաջորդ շաբաթ կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ, իսկ «Նաիրիտի» վերագործարկվելու մասին ավելի ստույգ տեղեկություններ կհաղորդեն արդեն օգոստոս ամսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը