Լրահոս

10.07.2014 21:13


Մյուլլերը կկարողանա՞ գերազանցել Կլոզեի ռեկորդը

Մյուլլերը կկարողանա՞ գերազանցել Կլոզեի ռեկորդը

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները սկսել են խաղադրույքներ ընդունել այն հարցով, թե արդյոք Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլլերը կկարողանա՞ իր կարիերայի ընթացքում գերազանցել հավաքականի իր թիմակից Միրոսլավ Կլոզեի ռեկորդը։

Հիշեցնենք, որ Կլոզեն Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 16 գնդակ։

Բուքմեյքերները 7 գործակից են սահմանել այն տարբերակի համար, ըստ որի՝ Մյուլլերին կհաջողվի առաջ անցնել Կլոզեից։

Մյուլլերն այս պահին Աշխարհի առաջնությունում իր հաշվին գրանցել է 10 գոլ։

Այս խորագրի վերջին նյութերը