Լրահոս

10.07.2014 16:25


ՀՀ ԱԺ–ն ստացել է 1194 նամակ

ՀՀ ԱԺ–ն ստացել է 1194 նամակ

«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2014 թ. 2-րդ եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 272 նամակ, փոխնախագահներին` 63 նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:

ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 570 նամակ. պատասխանել են բոլորին: ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 269 նամակ. պատասխանել են բոլորին: Ազգային ժողովին է հանձնվել 20 նամակ. պատասխանել են բոլորին:

Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ:

Այս խորագրի վերջին նյութերը