Ալեքսանդր Արզումանյանի ինքնաքննադատությունն ու ինքնագնահատականը
Այսօրվա ասուլիսին անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ ԱԺ պատգամավոր, կուակցական և ընդդիմադիր գործիչ ներկայացող Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, թե երկրին անհրաժեշտ փոփոխությունների հարցում հույսը չի կապում քաղաքական կուսակցությունների հետ։
«Եթե կա քաղաքացիական հասարակություն, դրա դեմը որևէ մեկը չի կարող առնել. դրա վկայությունն են «արաբական գարունը», Մայդանը, Վարդերի հեղափոխությունը: Ես որևէ հույս չեմ կապում քաղաքական կուսակցությունների հետ. իմ հույսը երիտասարդ պայքարողներն են»,– ասել է Արզումանյանը։
Հարց՝ եթե քաղաքական ուժերի հետ հույս չեք կապում, ինչո՞ւ նախաձեռնեցիք նոր կուսակցության ստեղծում և շարունակում եք հանդիսանալ դրա ներկայացուցիչը։ Սա ի՞նչ ինքնաքննադատություն և ինքնագնահատական է։
Եվ ընդհանրապես, Ազգային ժողովի պատգամավորը, այսինքն՝ քաղաքական գործիչը և կուսակցականը, քաղաքական գործընթացները քաղաքական կուսակցություններից դուրս է տեսնում։ Անհասկանալի է։
Ի դեպ, ուշագրավ է, որ իշխանական քարոզչամեքենան էլ շարունակ այն միտքն է տարածում, թե պետք է ապաքաղաքականացնել քաղաքական գործընթացները և հույսը դնել վերացական քաղաքացիական հասարակության վրա։

Վախթանգ Մարգարյան