Լրահոս

11.07.2014 09:57


Ոստիկանության հաշվապահությունից ահռելի գումար է հափշտակվել

Ոստիկանության հաշվապահությունից ահռելի գումար է հափշտակվել

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել ոստիկանությունում: Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ ճանապարհային ոստիկանության Աշտարակի բաժնի հաշվապահությունից ահռելի չափով գումար են գողացել:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ճանապարհային ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակազմը նոր էր փոխվել և դեպքը տեղի է ունեցել աշխատակազմի փոփոխությունից մի քանի օր հետո: Ավելին՝ տեղեկություններ կան, որ միգուցե կատարվածը նախկին աշխատակիցների ձեռքի գործն է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են թերթի տեղեկությունը, որ ճանապարհային ոստիկանության Աշտարակի բաժանմունքի հաշվապահությունից գողություն է կատարվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը