–Մեկ ամսվա աշխատավարձը, իհա՛րկե, ոչ, հարցի լուծում չէ: Հիշեցնեմ նաև, որ մայիսի 21-ին Հովիկ Աբրահամյանը «Նաիրիտի» խնդրով հարցազրույցի ժամանակ պատասխանեց, որ էներգետիկայի նոր նախարարը քննարկում է բոլոր ճանապարհները, պետք է հստակեցնի և ներկայացնի իրեն, թե իրենք ինչպես են լուծումներ տալու: Նույն անորոշ պատասխանները ներկայացվեցին երեկվա ցույցի մասնակիցներին, ինչը ցույց է տալիս, որ պատասխանը իրենցի՛ց չի կախված, և իրենք չե՛ն տիրապետում իրավիճակին: Իսկ այս իշխանություններին հավատալ-չհավատալու հիմքը կառուցված է ավազի վրա. ավազի վրա կառուզված կառույցների ճակատագիրը, կարծում եմ, բոլորին քաջ հայտնի է` փլուզում ուժեղ ալիքից հետո:
–Իսկ ումի՞ց է պատասխանը կախված։
–Մինչ իրենք մայիս ամսին հանձնաժողով էին ցանկանում ստեղծել, ես Մոսկվայի արբիտրաժային դատարանից ուղարկված պատասխաններն էի ստանում, որ Միջպետական բանկը 107 միլիոն դոլարի հայց է ներկայացնում «Նաիրիտ» գործարանին, որից 68 միլիոնը՝ որպես հիմնական պարտք: Եվ սա դեռ ներկայացնում եմ 2014 թ. մարտի 5–ի դատական գործի պատասխանները: Նման պարտքերի կուտակման դեպքում միայն երգը կարող է պատվիրել նա, ով պարտքատերն է։ Այնպես որ, թող մեր կառավարական պատվիրակությունը պատրաստի իր երգը Սոչիում այսօր կազմակերպվելիք Հայաստանի և Ռուսատանի վարչապետների հանդիպման ժամանակ:
–Իսկ բուն բողոքի գործողությունից գո՞հ եք։ Օրինակ՝ ցուցարարներից մեկի մոտ «Հավատում ենք երկրի ղեկավարների ողջամտությանը» գրությամբ պաստառներ կային։
–Նայելով ձայնագրությունները՝ ես էլ ցույցի ժամանակ ինձ համար անընդունելի այդպիսի պաստառներ տեսա։ Այս Կառավարությանը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պետք է ապացուցեն իրենց գործելաոճով, որպեսզի արժանանան այդքան ջերմ խոսքերի։ Կարծում եմ՝ այս հարցի պատասխանները ավելի լավ ձեզ կներկայացնի «Նաիրիտի» արհմիությունը, ով ստեղծել էր այդ պաստառները և կազմակերպել ցույցը, ինչին ես ներկա չէի, իսկ «ԿԱՄՔ» քաղաքացիական շարժումը միայն տարածել է հայտարարություն, որ ցույցին մասնակցեն լրատվամիջոցները և այդ խնդիրը լուսաբանեն՝ դրանով իսկ օգնելով աշխատակիցներին: Անկախ ամեն ինչից՝ ես կողմ եմ, որպեսզի խնդիրը կարգավորվի հօգուտ աշխատակիցների, բայց ոչ այնպես, որ վերջում բանտիկով երեխաները գան և բանաստեղծություններ արտասանեն Կառավարության համար:
–Իշխանափոխություն իրականացնելու մեխանիզմները ռազմավարական նշանակություն ունեն ցանկացած քաղաքացիական շարժման համար, այդ իսկ պատճառով դեռևս չեմ ցանկանում հրապարակավ խոսել այդ գործողությունների մասին: Պատասխանները կստանանք գործողություններն իրականացնելուց հետո, հաջողության հասնելու դեպքում կգնահատենք այդ խնդրի իրականացման արդյունավետությունը:
–Շարքային քաղաքացիները մինչև չազատվեն հանրապետականների մեծաքանակ լինելուց, Սերժ Սարգսյանը կարող է անցկացնել ցանկացած օրենք, ինչին մենք ականատես ենք այսքան տարիների ընթացքում:Կարծում եմ՝ խորհրդարանական կառավարման համակարգն ունի իր դրական կողմերը, բայց երբ այն վերածվում է զենքի՝ սեփական աթոռը պահելու համար, չեմ կարծում, որ այն երկար պատմություն ունենա դրա հեղինակի համար:
«Այս իշխանությանը հավատալը կառուցված է ավազի վրա. փլուզում ուժեղ ալիքից հետո»
Հարցազրույց «ԿԱՄՔ» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանի հետ
–Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունեց Կառավարության շենքի առջև բողոքի գործողություն իրականացնող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից մի քանիսին և խոստացավ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում նաիրիտցիները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը։ Հավատո՞ւմ եք այս իշխանության ներկայացուցիչների նմանօրինակ խոստումներին, և արդյոք մեկ ամսվա աշխատավարձի վճարումը հարցի լուծո՞ւմ է:
–Մեկ ամսվա աշխատավարձը, իհա՛րկե, ոչ, հարցի լուծում չէ: Հիշեցնեմ նաև, որ մայիսի 21-ին Հովիկ Աբրահամյանը «Նաիրիտի» խնդրով հարցազրույցի ժամանակ պատասխանեց, որ էներգետիկայի նոր նախարարը քննարկում է բոլոր ճանապարհները, պետք է հստակեցնի և ներկայացնի իրեն, թե իրենք ինչպես են լուծումներ տալու: Նույն անորոշ պատասխանները ներկայացվեցին երեկվա ցույցի մասնակիցներին, ինչը ցույց է տալիս, որ պատասխանը իրենցի՛ց չի կախված, և իրենք չե՛ն տիրապետում իրավիճակին: Իսկ այս իշխանություններին հավատալ-չհավատալու հիմքը կառուցված է ավազի վրա. ավազի վրա կառուզված կառույցների ճակատագիրը, կարծում եմ, բոլորին քաջ հայտնի է` փլուզում ուժեղ ալիքից հետո:
–Իսկ ումի՞ց է պատասխանը կախված։
–Մինչ իրենք մայիս ամսին հանձնաժողով էին ցանկանում ստեղծել, ես Մոսկվայի արբիտրաժային դատարանից ուղարկված պատասխաններն էի ստանում, որ Միջպետական բանկը 107 միլիոն դոլարի հայց է ներկայացնում «Նաիրիտ» գործարանին, որից 68 միլիոնը՝ որպես հիմնական պարտք: Եվ սա դեռ ներկայացնում եմ 2014 թ. մարտի 5–ի դատական գործի պատասխանները: Նման պարտքերի կուտակման դեպքում միայն երգը կարող է պատվիրել նա, ով պարտքատերն է։ Այնպես որ, թող մեր կառավարական պատվիրակությունը պատրաստի իր երգը Սոչիում այսօր կազմակերպվելիք Հայաստանի և Ռուսատանի վարչապետների հանդիպման ժամանակ:
–Իսկ բուն բողոքի գործողությունից գո՞հ եք։ Օրինակ՝ ցուցարարներից մեկի մոտ «Հավատում ենք երկրի ղեկավարների ողջամտությանը» գրությամբ պաստառներ կային։
–Նայելով ձայնագրությունները՝ ես էլ ցույցի ժամանակ ինձ համար անընդունելի այդպիսի պաստառներ տեսա։ Այս Կառավարությանը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պետք է ապացուցեն իրենց գործելաոճով, որպեսզի արժանանան այդքան ջերմ խոսքերի։ Կարծում եմ՝ այս հարցի պատասխանները ավելի լավ ձեզ կներկայացնի «Նաիրիտի» արհմիությունը, ով ստեղծել էր այդ պաստառները և կազմակերպել ցույցը, ինչին ես ներկա չէի, իսկ «ԿԱՄՔ» քաղաքացիական շարժումը միայն տարածել է հայտարարություն, որ ցույցին մասնակցեն լրատվամիջոցները և այդ խնդիրը լուսաբանեն՝ դրանով իսկ օգնելով աշխատակիցներին: Անկախ ամեն ինչից՝ ես կողմ եմ, որպեսզի խնդիրը կարգավորվի հօգուտ աշխատակիցների, բայց ոչ այնպես, որ վերջում բանտիկով երեխաները գան և բանաստեղծություններ արտասանեն Կառավարության համար:
–Դուք Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակի կտրուկ և ռադիկալ փոփոխությունների կողմնակից եք։ Ի՞նչ գործողություններ է դա ենթադրում:
–Իշխանափոխություն իրականացնելու մեխանիզմները ռազմավարական նշանակություն ունեն ցանկացած քաղաքացիական շարժման համար, այդ իսկ պատճառով դեռևս չեմ ցանկանում հրապարակավ խոսել այդ գործողությունների մասին: Պատասխանները կստանանք գործողություններն իրականացնելուց հետո, հաջողության հասնելու դեպքում կգնահատենք այդ խնդրի իրականացման արդյունավետությունը:
–Ի՞նչ եք կարծում՝ Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ սահմանադրական փոփոխություններ իրականացնել և բոլշևիկյան մոդելի շնորհիվ պահել իր իշխանությունը։ Շարքային քաղաքացիները կհանդուրժե՞ն դա։
–Շարքային քաղաքացիները մինչև չազատվեն հանրապետականների մեծաքանակ լինելուց, Սերժ Սարգսյանը կարող է անցկացնել ցանկացած օրենք, ինչին մենք ականատես ենք այսքան տարիների ընթացքում: Կարծում եմ՝ խորհրդարանական կառավարման համակարգն ունի իր դրական կողմերը, բայց երբ այն վերածվում է զենքի՝ սեփական աթոռը պահելու համար, չեմ կարծում, որ այն երկար պատմություն ունենա դրա հեղինակի համար:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը