Լրահոս

11.07.2014 10:47


Կասկածվում է էնտերովիրուսային վարակ

Կասկածվում է էնտերովիրուսային վարակ

Հուլիսի 9-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Վարդենիսի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված 4 երեխան Գեղարքունիքի մարզի Արփունք համայնքի նույն օջախից են` երկու եղբոր զավակներ։ Նրանցից երեքը 8 տարեկան են, մյուսը` 10։ Ի դեպ, զույգ քույրերը Աբովյան քաղաքից են և արդեն մեկ ամիս է, ինչ հյուրընկալվում են Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղում` հորեղբոր տանը:

Հիվանդանոց ընդունվելիս երեխաներն ունեցել են փսխում, ընդհանուր թուլություն, գլխացավ, որովայնի ցավ, իսկ երկուսի մոտ գրանցվել է նաև ջերմություն` 38.30 և 37.40:

Երեխաները մանրամասն զննվել են, կատարվել են լաբորատոր–գործիքային հետազոտություններ: ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի հետ հեռախոսային խորհրդատվության արդյունքում վերջինիս կողմից համապատասխան ցուցումներ են տրվել հիվանդների վարման վերաբերյալ: Նախնական ախտորոշումն է չճշտված ախտածագման գաստրոէնտերիտ: Կասկածվում է էնտերովիրուսային վարակ, որի նկատմամբ հետազոտությունները շարունակվում են:

Երեխաների վիճակը կայուն է` դրական դինամիկայով: Ներկայումս չեն ջերմում, սրտխառնոց և փսխումներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը