Աստվածաշնչից մեկ էջ էլ չկարդացած՝ պատեհ–անպատեհ քրիտոնեական արժեքներից խոսացողը գողանում ու գողանում է։ Եթե չի գողանում, զոռով վերցնում է։ Պետք լինի՝ դիակների վրայով էլ կքայլի։ Ամեն օր մտնում է բոլորի գրպանն ու շարունակում խոսել առաքինությունից։
Հայկական ընտանիքի ամրության «ջատագովը» ձեռքով է անում կնոջն ու վազում շնանալու։ Ու նորից տալիս է Աստծո անունը՝ «շնորհակալությամբ ընդունելով նրա պարգևած ամեն օրը», իսկ նրա պատճառով մնացածի օրը օր չէ։
«Հայրենիք», «Հայաստան», «միասնականություն» ու նման այլ արտահայտությունները նրա աղքատիկ բառապաշարի անբաժանելի մասն են։ Ո՞վ, եթե ոչ ինքը գիտի, թե ինչ է հայրենասիրությունը։ Վառոդի հոտը չառած՝ ազատագրական պայքարի առաջամարտիկ...
Սա մարդկանց տեսակ է։ Տեսակ, ում ձեռքում այսօր իշխանական լծակներն են։ Տեսակ, որն անընդհատ փորձում է բուծել իր նմանին. հակառակ դեպքում կկորի։ Տեսակ, որի համար վերևում չկա Աստված, ներքևում՝ հայրենիք։ Սա կեղծ ու վտանգավոր տեսակ է։ Այն պե՛տք է հեռանա։ Ա՛յս տեսակը պետք է փոխվի, այլ ոչ թե Սահմանադրությունը։
Տեսակի՛ փոփոխություն, ոչ թե սահմանադրական

Վախթանգ Մարգարյան