Ֆրանսիայի դեսպան. «ԵՄ–ն չի կորցրել Հայաստանի հետ համագործակցության իր հետաքրքրությունը»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հայտարարել է, որ Եվրամիությունը չի կորցրել Հայաստանի հետ համագործակցության իր հետաքրքրությունը: Նրա խոսքով՝ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում զգալի առաջընթաց է արձանագրվել երկկողմ փոխգործակցությունում:
Դեսպանը նշել է, որ չնայած Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը` ԵՄ-ն շարունակում է ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդատվական աջակցությունը Հայաստանին. «ԵՄ-ն հավատարիմ է մնում Վիլնյուսի նոյեմբերյան հռչակագրի դրույթներին, ինչը ենթադրում է Հայաստանի հետ փոխգործակցության հետագա զարգացում, բայց` հաշվի առնելով ՄՄ-ին միանալու Երևանի մտադրությունները»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցին՝ դեսպանը նշել է, որ իրենք ակնկալում են, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի արած առաջարկությանը հնարավորություն կընձեռվի շարունակություն ունենալ, և երբ կողմերը պատրաստակամություն հայտնեն հանդիպելու, Ֆրանսիան իր կողմից արած առաջարկի իրականացման անհրաժեշտ բոլոր պայմանները կստեղծի:
Ի պատասխան լրագրողների հարցին՝ դեսպանը հավելել է, որ Օլանդը, օգտվելով առիթից, որ լրանում է հրադադարի պայմանագրի ստորագրման 20-ամյակը, հայտարարել է, որ հարկ կա արագացնելու բանակցային գործընթացը, որի վերջնանպատակը պետք է լինի կայուն և հուսալի խաղաղության հաստատումը. «Կոչ արվեց կողմերին՝ որդեգրելու կեցվածք, որը հնարավորություն կտա քաղաքական տեսանկյունից համապատասխան որոշում կայացնելու, որն օժանադակել է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Խոսքը վերաբերում էր միջոցների կիրառմանը, որոնք պետք է մեղմեին լարված վիճակը, որպեսզի բանակցային գործընթացն ունենար իր տրամաբանական շարունակությունը: Հենց այս ոգուն համահունչ՝ Ֆրանսիան պատրաստակամություն հայտնեց՝ հյուրընկալելու երկու երկրների նախագահներին, ձեռնամուխ լինելու բանակցվությունների շարունակմանը՝ ակնկալելով, որ դա պետք է հանգեցնի կարգավորման որեւէ տարբերակի»: