Կարծիք

11.07.2014 16:18


«Ինչո՞ւ է Ալիկ Արզումանյանի հիշողությունն ընտրողաբար աշխատում»

«Ինչո՞ւ է Ալիկ Արզումանյանի հիշողությունն ընտրողաբար աշխատում»

«Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը երեկ խոսել է Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին և անդրադարձել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ասելով, թե «Հայ ժողովրդի կամ հասարակության ընտրողի հիշողությունը կարճ չէ, և նա չի մոռանում Քոչարյանի գործունեությունը»:

Առաջին հերթին ասեմ, որ, այո՛, հասարակությունը չի մոռացել 10 տարի տևող տնտեսական զարգացումը, չի մոռացել, որ այդ տարիներին ՄԱԿ-ի ամբիոնից խոսվեց Հայոց ցեղասպանության մասին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Ոչ ոք չի մոռացել, որ 2006-2007 թվականներին մեր երկիրն առաջին անգամ հասավ նրան, որ մեզ մոտ արտագաղթի փոխարեն ներգաղթ գրանցվեց: Օտար երկրներից արվող ներդրումների չափերը և մեր երկրի ենթակառուցվածքների վերականգնումը ոչ ոք նույնպես չի մոռացել:

Բայց վստահ եմ, որ Արզումանյանը սա ի նկատի չուներ. նա խոսում էր Հայաստանում Քոչարյանի օրոք գոյություն ունեցող խնդիրների մասին: Անշուշտ, նրանք եղել են, ու ոչ ոք դա չի հերքում: Բայց Արզումանյանը, նախկինում լինելով իշխանություն, շատ-շատերից ավելի լավ գիտի՝ մեր երկրի պրոբլեմները երբ և ոնց սկսվեցին:

Եվ եթե Արզումանյանը շատ է մտահոգված երկրի ապագայով, ապա թող առաջին հերթին հիշի իր կողմից արված սխալների ու թերությունների մասին: Քանզի, լինելով իշխանություն, մեղմ ասած, նա անմասն չի մնացել մեր երկրում բազմաթիվ խնդիրների հիմնադրմանը: Իսկ ես ինքս կողմնակից եմ հայտնի ասույթին` «մի՛ դատվիր, որ չդատվես»:

Մենք հիմա ունենք մի կարևոր խնդիր` առանց երկրի համար վտանգավոր ցնցումների՝ ազատվելՍերժ Սարգսյանից և Հայաստանում որակապես նոր իշխանություն ձևավորել: Եվ պետք է ամեն հնարավոր ու անհնար բան անել դա իրականություն դարձնելու համար:

Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը