Լրահոս

11.07.2014 16:33


ՀՀ և ՌԴ վարչապետերը վստահություն են հայտնել, որ ԵՏՄ պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում

ՀՀ և ՌԴ վարչապետերը վստահություն են հայտնել, որ ԵՏՄ պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրաշրջանառության աճող ծավալի մակարդակից և վստահություն հայտնել, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։

Կողմերը վստահություն են հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, դրա անվտանգության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերին, միջտարածաշրջանային համագործակցությանը, միգրացիոն, առողջապահական, հումանիտար և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Առանձնազրույցից հետո, Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, երկու երկրների պատվիրակությունները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկել են նաև աշխատանքային ճաշի ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը