Ն. Զոհրաբյան. «Ռուսական կողմի այդ հայտարարություններն առնվազն «բեսպառդոն են»»
«Ինձ բնավ չեն զարմացնում այս կարգի հայտարարությունները և պնդումները: Եվ չեմ զարմանա, որ վաղը ռուսական կողմից ինչ-որ պաշտոնյա՝ կիսելյովյան սերիայից, որոշի, թե Հայաստանի խորհրդարանը այս կամ այն նստաշրջանում քանի օրենք պետք է ընդունի, կամ էլ խորհրդարանի բուֆետը ինչ սակագներով պետք է գործի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով այսօր տեղի ունեցած Երևան-Մոսկվա տեսամակուրջում ռուսական կողմից հնչած հարց-առաջարկը: Հիշեցնենք՝ այսօր կայացած տեսակամրջի ժամանակ ռուսական կողմից հարց-առաջարկ հնչեց` արդյոք ժամանակը չէ՞ ՀՀ Ազգային ժողովում գոյություն ունեցող Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տրանսֆորմացնել և ունենալ ԵՏՄ-ի ինտեգրման հարցերի հանձնաժողով։
ԲՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, որ նույն կոնտեքստում բնավ զարմանալի չէ, օրինակ, ռուս վերլուծաբան Ալեքսեյ Կուդենկոյի հորդորը ՀՀԿ-ին՝ հրաժարվել Գարեգին Նժդեհից, փոխել ու վերանայել սեփական գաղափարախոսությունը` ընդգծելով, որ իշխող կուսակցության կողմից առաջնորդվելը նման նացիստական գաղափարախոսությամբ անարխիզմ է. «Եվ զարմանալի է, որ Հանրապետական կուսակցության կողմից որևէ պատասխան չի հնչում նման կարգի հայտարարություններին»:
Վերադառնալով իր ղեկավարած հանձնաժողովը փակելու առաջարկին՝ Ն. Զոհրաբյանն ընդգծեց, որ նման հայտարարությունները որակում է ոչ այլ ինչ, քան «բեսպառդոն»:
Ն. Զոհրաբյան. «Ռուսական կողմի այդ հայտարարություններն առնվազն «բեսպառդոն են»»
«Ինձ բնավ չեն զարմացնում այս կարգի հայտարարությունները և պնդումները: Եվ չեմ զարմանա, որ վաղը ռուսական կողմից ինչ-որ պաշտոնյա՝ կիսելյովյան սերիայից, որոշի, թե Հայաստանի խորհրդարանը այս կամ այն նստաշրջանում քանի օրենք պետք է ընդունի, կամ էլ խորհրդարանի բուֆետը ինչ սակագներով պետք է գործի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով այսօր տեղի ունեցած Երևան-Մոսկվա տեսամակուրջում ռուսական կողմից հնչած հարց-առաջարկը:
Հիշեցնենք՝ այսօր կայացած տեսակամրջի ժամանակ ռուսական կողմից հարց-առաջարկ հնչեց` արդյոք ժամանակը չէ՞ ՀՀ Ազգային ժողովում գոյություն ունեցող Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տրանսֆորմացնել և ունենալ ԵՏՄ-ի ինտեգրման հարցերի հանձնաժողով։
Վերադառնալով իր ղեկավարած հանձնաժողովը փակելու առաջարկին՝ Ն. Զոհրաբյանն ընդգծեց, որ նման հայտարարությունները որակում է ոչ այլ ինչ, քան «բեսպառդոն»: