Լրահոս

04.09.2009 13:10


Հրդեհ Ստեփանավանում

Սեպտեմբերի 4-ին, ժամը 03.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզում' Ստեփանավանի Նալբանդյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող քաղաքապետարանի նախկին շենքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, քիչ անց օգնության է մեկնել նաև երկրորդ մարտական հաշվարկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.15-ին:

Նախնական տվյալներով' հրդեհի մակերեսը կազմում է մոտ 700 քմ:

Հրդեհի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը