Լրահոս

12.07.2014 10:16


Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակից

Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակից

2014 թվականի մարտից աշխարհում դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աստիճանաբար ակտիվացում: Մի շարք երկրներում` Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզստանում և այլուր, գրանցվել են բռնկումներ:

Մարտից ի վեր Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտի 90 դեպք։

Հիվանդության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ բուժաշխատողների զգոնությունը բարձրացնելու, ինչպես նաև հայտնաբերված հիվանդների բուժումը պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում մշակվել և բուժհաստատություններին է ուղարկվել երեխաների մոտ էնտերովիրուսային վարակով պայմանավորված վիճակների ախտորոշման, վարման և բուժման ուղեցույց: Միաժամանակ, Էնտերովիրուսային վարակների վերաբերյալ հուշաթերթիկ է պատրաստվել մայրերի համար։

Այս խորագրի վերջին նյութերը