Մեկնաբանություն

12.07.2014 11:06


Բաղրամյան 26–ի հերթական նախագիծը՝ «Արտագաղթն ընդդեմ հեղափոխության»

Բաղրամյան 26–ի հերթական նախագիծը՝ «Արտագաղթն ընդդեմ հեղափոխության»

Թեև Տիգրան Սարգսյանը «չկա», բայց նրա գաղափարները շարունակում են թևածել հայոց աշխարհում։

Բաղրամյան 26–ի տակ կքած «1in.am»–ները արտագաղթ են քարոզում։ Այսինքն, ուզում են անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ այստեղ չմնան ու հեղափոխություն չանեն։ Կամ էլ՝ գոնե «մուտիլովկայի» հնարավորություն ստեղծվի արտագաղթի «մոմենտով»։

Ինչպես հայտնի է, Սերժ և Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականության հետևանքով շուրջ 300 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից, այսինքն՝ մեր բնակչությունը պակասել է 10 տոկոսի չափով։

Ամեն մի ընտանիք և ամեն մի անհատ արտագաղթի իր պատմությունն ունի։ Սերժ Սարգսյանն ու իրեն կցված երիտսաշիկները ցանկանում են «գաղափարական» տեսք տալ դրան ու մարդկանց դժբախտությունը քաղաքական «մուտիլովկայի» գործիք դարձնել։

Այսպես, «1in.am»–ներով բեմադրվում են արտագաղթողների «շքահանդեսներ»։ Հիասթափված ու նեղացած մարդիկ բացում են իրենց սրտերը լրագրողի կարգավիճակով հանդես եկող աչոնիկների առաջ։

Եվ ահա, պարզվում է, որ արտագաղթի պատճառը ... ընդդիմությունն է։ Պատկերացնո՞ւմ եք, Սերժ Սարգսյանը երկրի հերն անիծել է, բայց մեղավորն ընդդիմությունն է, և ահա, ընդդիմությունից (ցանկալի է՝ նաև «օլիգարխ» կոչվածներից) «բեսամթ» հիասթափված դերասանը, «ակԾիվիստը», «քաղաքացիականը», բանվորը, գյուղացին, ահելն ու ջահելը լքում են հայրենիքը՝ համալրելով Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհը»։ Նրանք բողոքում են բոլորից, բայց ոչ Սերժ Սարգսյանից. այսպիսին է բեմադրության սցենարը։

Փաստորեն, Սերժ Սարգսյանի քարոզչաթիմը սեպտեմբերյան քաղաքական գործընթացներին ընդառաջ՝ որոշել է արտագաղթ քարոզել ընդդեմ հեղափոխության։

Ուշագրավն այն է, որ Սերժի թիմը քննադատում է ընդդիմությանը, որ չի կարողացել օր առաջ Բաղրամյան 26–ն ազատել «Վերջի բոլշևիկից»՝ դրանով իսկ դառնալով մարդկանց հիասթափության պատճառ։ Ահա այսպիսի մթնոլորտ է տիրում Սերժի շրջապատում։ Գաղջ մթնոլորտ։

Սերժենք պատվիրում են իրենց հաճախորդներին հայհոյել Սերժ Սարգսյանին, որպեսզի «տակից» էլ սղղացնեն այն թեզը, թե, իբր, ինչքան վատ ընդդիմություն ունենք, որ այդ վատ մարդուն չի կարողանում հեռացնել։

«Գեբելսյան» քարոզչամեքենայի գլխավոր «մեսիջն», ըստ այդմ, դառնում է հետևյալը. «Մեկ ա՝ բան չի փոխվելու, և ուրեմն, ճիշտը երթալն է»։

Եվ այսպես, արտագաղթի քարոզն իրականացվում է «պետպատվերի» շրջանակներում։ Նման բան չէին կարող երազել անգամ թուրքերն ու ադրբեջանցիները։ Այդպիսի էնտուզիազմով չէին կարող աշխատել անգամ լրտեսները, բայց փոխարենը դա անում է «Գեբելսյան» քարոզչամեքենան՝ Բաղրամյան 26–ի հովանու ներքո։

Ինչպես պտտում ենք, իշխանափոխությունից հետո հայկական «Նյուրնբերգից» խուսափելն անհնար է լինելու։

Ֆաշիստ Գեբելսի հոգեզավակները պետք է ներկայացնեն հայ ժողովրդի հանդեպ իրականացված դիվերսիայի մանրամասները։ Հաջորդ իշխանությունը «նեյնիմներ» չի անելու։ Դե, իսկ ազգային անվտանգության դեմ արված քայլերը վաղեմության ժամկետ չունեն, և նույնիսկ փախուստը չի փրկելու «Գեբելսյան» քարոզչագործիքներին։ Որտեղ էլ նրանք լինեն, ՀՀ–ի հատուկ ծառայությունների ձեռքերը կհասնեն նրանց հետևից։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Չի բացառվում, որ արտագաղթ քարոզելով՝ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները հայ ժողովրդին լավություն են ուզում անել։ Նրանք գիտեն, որ ձախողել են ամեն ինչ, և հիմա կոչ են անում՝ «Փախե՛ք, որ փրկվեք»։ Բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է։

Այս խորագրի վերջին նյութերը